Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՈՄԱՆՑ ՙՃՇԳՐԻՏ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ՚ ՀԵՏ

Արխիվ 12-16

ԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ  ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՈՄԱՆՑ
ՙՃՇԳՐԻՏ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ՚ ՀԵՏ


Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց, որ  Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցության ձգձգման համար չպետք է անհանգստանալ. ՙՄաքսային միության ստեղծումը տարիներ տեւեց: Ինչու ենք զարմանում, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը ձգձգվում է՚:
Շիրխանյանը չի կարծում, որ ձգձգման պատճառները քաղաքական են: Կան որոշ կազմակերպչական հարցեր, որոնք պետք  է լուծել:
Ինչ վերաբերում է  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ձգձգման պատճառն այն է, որ Հայաստանի իշխանություններին պարտադրվել է մաքսակետ դնել Հայաստանի եւ Արցախի միջեւ,  նախկին փոխնախարարն այսպես արձագանքեց. ՙԵթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նման ճշգրիտ ինֆորմացիա ունի, դա իր խնդիրն է, ես նման տեղեկատվություն չունեմ: Բայց չեմ կարծում, որ դա է պատճառը՚:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ