Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

Ի. ԿՈՒԽՏԱ. ՙՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

Արխիվ 12-16

Ի. ԿՈՒԽՏԱ. ՙՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ


Հայաստանը մինչեւ հոկտեմբեր  կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության պայմանագիրը եւ գալիք տարեսկզբից կհանդիսանա այդ միության լիարժեք անդամ: ԵՏՄ-ին անդամակցությունը հայ-ուկրաինական հարաբերությունները եւ հատկապես տնտեսական կապերն ինչպե±ս է պատկերացնում  ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան: Պատասխանելով մեր այդ հարցին` դեսպանը նշեց, թե երկու երկրները շահագրգռված են երկկողմ  հարաբերությունները խորացնելու եւ զարգացնելու համար: Տարեվերջին կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն եւ կհստակեցվեն մաքսատուրքերի փոփոխության հետ կապված հարցերը, որոնք ի հայտ կգան Հայաստանի`  Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից հետո:
Դեսպանի  տեղեկացմամբ` 2013-ին Հայաստանի եւ Ուկրաինայի ապրանքաշրջանառությունը կազմել է 223 մլն դոլար:  Ուկրաինայում հատկապես մեծ պահանջարկ ունի  հայկական կոնյակը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ