Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՙՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐ ԵՆ ԵՂԵԼ

Արխիվ 12-16

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ
ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐ ԵՆ ԵՂԵԼ


Ինչպես արդեն անդրադարձել էր ՙԻրավունքը՚, հուլիսի 19-ին` Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքում անհարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ ու այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ: Սակայն վրացական իրավասու մարմինները հերքում են, թե միջադեպը տեղի է ունեցել ազգայնական հողի վրա, չնայած նրան, որ այսպիսի աղմկահարույց ընդհարում չի եղել անգամ մոլի ազգայնական, Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի օրոք: Միջադեպի վերաբերյալ ՙԻրավունքը՚ զրուցեց այս օրերին Ջավախքում գտնվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՙՎիրահայերի միասնություն՚ ՀԿ-ի համանախագահ ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ հետ.
- Տեղի ունեցածին մարդիկ ավելի զգայուն են վերաբերվում, որովհետեւ  եկեղեցու մատույցներում է եղել կոնֆլիկտը: Նշեմ, որ ըստ իմ գործընկեր Ռուսլան Պողոսյանի, հարձակվող խմբում անգամ ազգությամբ հայեր են եղել: Նա ասաց նաեւ, որ եկեղեցու տարածքից դուրս է եղել միջադեպը: Բոլոր դեպքերում, որքան էլ մեղմացուցիչ տարբերակներ փնտրենք, այնուհանդերձ եղածը վատ բան է: Եվ այսօր գործը նախաքննության փուլում է, ու Վրաստանի իշխանությունները լուրջ անելիքներ ունեն, որպեսզի այլեւս նման միջադեպ չկրկնվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ