Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՙԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՐԴՈՐԵՑ... ԱՌԵՎԱՆԳԵԼ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Արխիվ 12-16

ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՐԴՈՐԵՑ... ԱՌԵՎԱՆԳԵԼ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Երեկ Գյումրիի ՙԺուռնալիստների ՙԱսպարեզ՚ ակումբ՚ ՀԿ նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում թողել է գրություն, որը ոչ այլ ինչ է, քան մարդուն առեւանգելու միջոցով ազատությունից ապօրինի զրկելու կոչ. ՙՀովիկ Աբրահամյանի հետ քաղաք եկած Նարեկ Սարգսյանին, որ պատանդ առնեին ու գցեին Մուշ-2-ի նկուղներից մեկը` դուռը զոդեին, Երեւանում մարդկանց եւ նույնիսկ շատ պաշտոնյաների վերաբերմունքը կտրուկ կփոխվեր մեր քաղաքի հանդեպ, գյումրեցուն նվիրված արձաններ կդնեին Երեւանում, նոր քաղաքաշինության նախարար կունենային: Հետո, իհարկե, մի շարք ուրիշ պաշտոնյաներ, չդիմանալով էդ դարդին, ստիպված կլինեին բանակցություններ վարել գյումրեցոնց հետ, որ վերադարձնեին ալամ աշխարհի ճարտարապետին, դրա փոխարեն` ստիպված կլինեին, իհարկե, գյումրեցոնց համար վերջապես բնակարանաշինության ծրագիր ընդունել կառավարությունում ու Նարեկին ետ կստանային: Թե չէ այսպես, հավայի թողեցին եկավ, թողեցին` գնաց, վայթե տեղն էլ չբերին` ինչ ՙՔադդաֆի է՚ ընկել ձեռներն ու պլստացել՚:
Սակայն չկա որեւէ տեղեկատվություն, որ սույն գրանտակեր կառույցի ղեկավարից իրավապահները գոնե բացատրություն վերցրած լինեն հանցագործություն կատարելու հրապարակային կոչի առնչությամբ: Ի±նչ է ստացվում` արեւմտամետ գործիչները բռնության բացահայտ կոչեր են հնչեցնում, իսկ պետական իշխանության համապատասխան մարմիններն անգործության են մատնված: Արդյո±ք դա չի նշանակում, որ մեր կոռումպացված չինովնիկները, իրենց գումարները պահելով արեւմտյան բանկերում` այժմ ավելի են կախված Արեւմուտքից, քան` ՀՀ օրենքի պահանջներից...

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ