Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՏԱՍԸ ՕՐՈՒՄ 293 ԱՆՎԱՎԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՙԳՐԱՆԴ ՔԵՆԴԻԻ՚ ԿՈՂՄԻՑ

Արխիվ 12-16

ՏԱՍԸ ՕՐՈՒՄ 293 ԱՆՎԱՎԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՙԳՐԱՆԴ ՔԵՆԴԻԻ՚ ԿՈՂՄԻՑ

Ֆինանսների նախարարության հարկային տեսչությունների կողմից ներկայացված հուլիսի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում 10.0 մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր ճանաչած հարկ վճարողների ցանկի առաջին հորիզոնականները զբաղեցնում են հետեւյալ ընկերությունները: ՙԱմադիում՚ ՍՊԸ-ը ¥զբաղվում է ոգելից եւ ոչ ոգելից խմիչքների ներմուծմամբ¤ª 593 անվավեր հարկային հաշիվ, ՙՋերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա՚ ՍՊԸ-ըª 426, ՙՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ՚ ՍՊԸ-ըª 351, ՙԳրանդ Քենդի՚ ՍՊԸ-ը 293 անվավեր ճանաչված հարկային հաշիվ եւ այլն: Նշենք, որ տասը օրվա ընթացքում այդքան մեծ թվով հարկային հաշիվների անվավերությունը կարող է խոսել այն մասին, որ կամ այդ ընկերություններն այնքան անուշադիր են, որ այդ աստիճան տեխնիկական սխալներ են թույլ տալիս` հաշիվներ գրելիս, կամ վերը նշված ընկերություններից անվավեր ճանաչված հարկային հաշիվների պատվիրատուները հրաժարվել են վերջիններիս արտադրանքից: Իսկ արտադրանքից հրաժարվում են այն դեպքում, երբ պարզում են, որ այն անորակ է կամ պարզապես չի համապատասխանում իրենց մատնանշած ստանդարտներին:
Ուստի, հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված նման մեծ թվով անվավեր ճանաչված հարկային հաշիվները, փորձեցինք պարզել նախ ՙԳրանդ Քենդի՚ ՍՊԸ-ի մամուլի պատասխանատու Վահրամ Բրուտյանից, ով, սակայն, պարզապես խուսափեց որեւէ պատասխան տալուց եւ անջատեց հեռախոսը: Փորձեցինք կապ հաստատել նաեւ ՙՋերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա՚ ՍՊԸ-ի տնօրինության հետ, սակայն մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ