Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԻՆՉ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՄԱՐՏ ԲԱԲԱՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՄԱՐՏ ԲԱԲԱՅԱՆԸ

Երգիչ ՄԱՐՏ ԲԱԲԱՅԱՆԸ երեւանյան հանդիսատեսին հայտնի դարձավ ՙՀայաստանի ձայնը՚ նախագծից, որից հետո` Քրիստինե Պեպելյանի հետ ՙԴվա սերդցա՚ զուգերգով, որին էլ հաջորդեցին մի քանի այլ զուգերգեր:
-Զուգերգերի ամբողջ շարք ունեք` Քրիստինե Պեպելյան, Աննա Սեմենովիչ, Աննա Դովլաթյան: Շարունակակա±ն է լինելու այս ձեռագիրը:
- Այո°, շղթան շարունակություն ունենալու է, եւ շուտով նաեւ պատրաստ կլինի իմ զուգերգային ձայնասկավառակը, որտեղ տեղ են գտել ե°ւ արդեն հայտնի զուգերգերը, ե°ւ նորերը, որոնց մասին մանրամասներ դեռեւս չեմ ուզում ասել:
- Երգերի թեմատիկան կարծես պտտվում է սիրո շուրջ: Այդքան ասելիք կա± այս ոլորտում:
- Այստեղ ասելիք միշտ էլ կա, չէ± որ կյանքը սեր է: Հնարավոր չէ պատկերացնել մեկն առանց մյուսի: Եվ եթե նույնիսկ այդ հրաշալի զգացմունքը միակողմանի է, ինչո±ւ չվայելել այն: Ինչո±ւ չասել, որ սիրում ես: Պետք չէ երբեք այն գաղտնի պահել կամ ամաչել դրանից: Երջանիկ մարդիկ են միայն կարողանում զգալ, թե ինչ է դա իրականում` երբ կարողանում ես նվիրել քեզ սիրած էակին մինչեւ վերջին կաթիլը: Սիրել անշահախնդիր եւ չմտածել ինչ-որ բան ետ ստանալու մասին:
- Ճիշտ է, հարցազրույցներում նշել եք, որ Ձեր ամուսնությունը Իրինա Օտիեւայի հետ PR-ի համար է արվել, ով Ձեզնից մեծ էր 28 տարի: Այնուամենայնիվ, հասցրել եք ճաշակել տարեց կնոջ ամուսին լինելու փաստը: Ի±նչ է տալիս դա տղամարդուն, ի±նչ է տալիս կնոջը:
- Օտիեւան հիանալի երգչուհի է, շատ տաղանդավոր, սակայն թեման իբրեւ անձնական` դիտարկել ու մեկնաբանել չեմ ուզում. անցյալը թող անցյալում մնա:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե°ք ՙԶարուհի՚ ամսագրի առաջիկա համարում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ