Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԿՈՆՉԻՏԱՅԻՑ ՄՆԱՑԱԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ԵՏ ԿԱՆՉԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Քրիստոնեա-

Արխիվ 12-16

ԿՈՆՉԻՏԱՅԻՑ ՄՆԱՑԱԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ  ՊԵՏՔ Է ԵՏ

ԿԱՆՉԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը կարծում է, որ Արևմուտքը փորձում է քայքայել մեր ազգային ավանդույթները, հայ ընտանիքը: «Իրավունքը» քաղաքական գործչից հետաքրքրվեց`ինչպես կարելի է պայքարել Արևմուտքից թափանցող  աղանդավորական կառույցների ու համասեռամոլների դեմ, որոնք Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում: «Նախ այդ այլասերման մասին օրենքը՜ այդ գենդեր կոչվածը,`այդ Կոնչիտայից մնացածը, պետք է ետ կանչել»,- ասաց  Գիմիշյանը: Երկրորդ` ըստ Գիմիշանի`պետք է ընդունել  օրենքներ, որոնք կարգելեն համասեռամոլության ու աղանդավորության տարածումը:

Նրա խոսքով` պետք է պահենք մեր բարոյական կերպարը, ոչ թե անասնանանք. «Կերած-խմած անասունն ինձ  համար մնում է անասուն` հագած-կապած, Եվրոպային բերած կոնֆետով, կորժիկով կամ պերաշկիով սնված»:

Բայց ինչպես կարող է Հայաստանը այդ արատավոր երևույթների դեմ  օրենքներ ընդունել, եթե շատ դեպքերում որոշիչ է դառնում Վենետիկյան հանձնաժողովի կարծիքը: «Դրա համար եմ ասում, որ պետք է ունենանք հայկական սահմանադրություն, որպեսզի Վենետիկյան հանձնաժողովին ասենք` հանգիստ նստիր քո տեղը»,- ասաց Գիմիշյանը`հավելելով, որ այն այլանդակությունները, որոնք կատարվում են Հայաստանում, տեղի է ունենում Եվրոխորհուրդի ճնշմամբ ու պնդմամբ:

Մանրամասները` տեսանյութում

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ