Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԷՐ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԷՐ

Օրերս քաղաքագետ Իգոր Մուրադյանը հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել էր.«Հայաստանում օրեցօր զարգանում են քաղաքացիական հզոր դիմակայության տրամադրությունները: Քաղաքացիական պատերազմը Հայաստանում սկսվել է և կհասնի ուժային հնարքների կիրառմանը, երբ ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն Հայաստանի վասալացման կողմնակիցների նկատմամբ, ովքեր երկիրն ուզում են վերածել ռուսական գաղութի: Հայրենասերներն այլևս չեն կարող հանդուրժել այս սրիկայությունը և հայ ժողովրդի ազգային շահերի ու զգացմունքների ծաղրը»:
Արդյոք դա հանցագործության մասին հաղորդում չէ փորձեցինք պարզել ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղի լրատվական ծառայությունից մասնավորապես նշեցին. «Ենթադրությունները եւ վերլուծությունները չեն կարող դիտվել, որպես հանցագործության մասին հաղորդում»: Վերոնշյալ հարցը մենք գրավոր կուղարկենք նաեւ ՀՀ Ազգային անվտանգություն եւ ՀՀ ոստիկանություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ