Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՈՐԱԿՆ ՈՒ ԱՐԺԵՔԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՈՐԱԿՆ ՈՒ ԱՐԺԵՔԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՆԱ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իրավունքն» այսօր Հայաստանի գինեգործների միության նախագահ  Ավագ Հարությունյանից հետաքրքրվեց` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը գինեգործներին ինչ կտա, ինչ սպասելիքներ ունեն նրանք տնտեսական այդ կառույցից:

Ավագ Հարությունյանի խոսքով` Եվրասիական տնտեսական միությունն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական  կառույց է: Դառնալով ԵՏՄ-ի անդամ` մենք մտնում ենք այլ  արժեահամակարգ: «Եթե ԽՍՀՄ-ի ժամանակ  հայկական գինի արտահանվում  էր  հիմնականում Ռուսաստան, 1996-ից  ներդաշնակեցման հարց դրվեց, այսինքն` արտահանել ոչ միայն Ռուսաստան, այլև եվրոպական շատ երկրներ: 10 տարի մենք աշխատեցինք և մեր ընտրած ճանապարհը ճիշտ էր, սակայն մեկ օրվա մեջ  փոխվեց ամեն ինչ`մենք վերադառնում ենք այն  տաշտակի մոտ, որն ունեինք»,- ասաց  գինեգործների միության նախագահը:

Ըստ Հարությունյանի, եթե Եվրոպա գինիներ արտահանելիս արտադրողն առաջին հերթին  պետք է մտածի որակի` արտադրանքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու  մասին (իսկ եթե բարձրացավ որակը, բարձրանում է արժեքը), ապա Ռուսաստան արտահանելիս  հայկական գինու որակն ու արժեքը չեն բարձրացնի:

Մանրամասները` տեսանյութում


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ