Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԿՈՆՉԻՏԱՅԻՑ ՄՆԱՑԱԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ԿԱՆՉԵԼ

Արխիվ 12-16

ԿՈՆՉԻՏԱՅԻՑ ՄՆԱՑԱԾ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ
ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ  
ՊԵՏՔ Է ՀԵՏ ԿԱՆՉԵԼ


ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚ կուսակցության ղեկավար ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ կարծում է, որ Արեւմուտքը փորձում է քայքայել մեր ազգային ավանդույթները, հայ ընտանիքը: ՙԻրավունքը՚ քաղաքական գործչից հետաքրքրվեց` ինչպես կարելի է պայքարել Արեւմուտքից թափանցող  աղանդավորական կառույցների ու համասեռամոլների դեմ, որոնք Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում: ՙՆախ` այդ այլասերման մասին օրենքը` այդ գենդեր կոչվածը, այդ Կոնչիտայից մնացածը, պետք է հետ կանչել՚,- ասաց  Գիմիշյանը: Երկրորդ` ըստ Գիմիշյանի,պետք է ընդունել  օրենքներ, որոնք կարգելեն համասեռամոլության ու աղանդավորության տարածումը:
Նրա խոսքով` պետք է պահենք մեր բարոյական կերպարը, ոչ թե անասնանանք. ՙԿերած-խմած անասունն ինձ  համար մնում է անասուն` հագած-կապած, Եվրոպայից բերած կոնֆետով, կորժիկով կամ պերաշկիով սնված՚: Բայց ինչպես կարող է Հայաստանը այդ արատավոր երեւույթների դեմ  օրենքներ ընդունել, եթե շատ դեպքերում որոշիչ է դառնում Վենետիկյան հանձնաժողովի կարծիքը: ՙԴրա համար եմ ասում, որ պետք է ունենանք հայկական սահմանադրություն, որպեսզի Վենետիկյան հանձնաժողովին ասենք` հանգիստ նստիր քո տեղը՚,- ասաց Գիմիշյանը` հավելելով, որ այն այլանդակությունները, որոնք կատարվում են Հայաստանում, տեղի է ունենում Եվրախորհրդի ճնշմամբ ու պնդմամբ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ