Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆԸ ՀՈ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ՞ ԼԻՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆԸ ՀՈ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ՞ ԼԻՆՈՒՄ

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն, Հայաստանում թուրք-ադրբեջանական ֆիլմերի փառատոնի «արքա», տխրահռչակ Գեորգի Վանյանը հերթական անգամ իր ծառայությունն է մատուցել Ադրբեջանին:

Այս անգամ վերջինս ցավակցություն է հայտնել ադրբեջանցի սպանված դիվերսանտների ընտանիքներին ու հայերի փոխարեն ներողություն խնդրել նրանցից: Ինչ խոսք, նման հայտարարությունից հետո անգամ գրականության էջերից փշաքաղված դուրս կթռչեին Վասակ Սյունին ու Մերուժան Արծրունին եւ դավաճանի «դափնին» ամբողջովին կզիջեին վերջինիս, սակայն հայ հանրությունն այսօր դատապարտված է հանդուրժել սա` ընդամենը բավարարվելով հայհոյանքների տարափով: Թե արդյոք ժամանակը չէ վանյանական գործողություններին ճիշտ գնահատական տալ ու նրա արարքը որակել որպես դավաճանություն, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեսակետը.
- Ես պաշտոնական դիրքորոշում հայտնել չեմ կարող, որովհետեւ դա մեր գերատեսչական լիազորություններից դուրս հարց է: Կարծում եմ` այդ հարցը պետք է ուղղել ուրիշներին: Իսկ զուտ մարդկային առումով կարող եմ ասել հետեւյալը. կարծում եմ` ցանկացած ՀԱՅ այդ կապակցությամբ պետք է ունենա միանշանակ ու միանման դիրքորոշում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ