Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այն նախատեսված է ՙԳիտելիք եւ իրավունք՚ երկօրյա դասընթացին լիարժեք մասնակցություն ցուցաբերած այն երիտասարդների համար, ովքեր մոտիվացված են ստանալու ավելին եւ կիրառելու այդ գիտելիքները իրենց համայնքների զարգացման համար: Ճամբարի ընթացքում ավելի խորությամբ ուսումնասիրվում են գենդերային իրավահավասարություն, ֆեմինիզմ, սեռականություն, քաղաքացիական ակտիվիզմ, լիդերություն եւ այլ թեմաները: Որպես արդյունք` մասնակիցները միասնաբար աշխատում են թեմատիկ տեսանյութերի, պաստառների ստեղծման եւ միջոցառումների կազմակերպման վրա՚:
Անցանք առաջ, համացանցում որոնում ենք, թե այդ ինչ ճամբար է, եւ հայտնաբերում ճամբարի բլոգը. http://gatepink.blogspot.com: Եվ բլոգում արդեն հայտնաբերում ենք ճամբարի անչափահաս մասնակցի. ՙԵս Առաքելյան Գայանեն եմ, 16 տարեկան, սովորում եմ Վայքի ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Հարգում եմ այն մարդկանց, ովքեր լուրջ են վերաբերվում մասնագիտություն ընտրելուն, քանի որ մեր կյանքի հետագա ընթացքը կախված է նաեւ աշխատանքից: Աշխարհում ամենաշատը չեմ սիրում անհավասարությունը եւ սուտը: Երբ ես առաջին անգամ լսեցի ճամբարի մասին, շատ ոգեւորվեցի` մտածելով, որ վերջապես ես կգտնեմ իմ տեղը այս կյանքում եւ կկարողանամ կողմնորոշվել` մասնագիտություն ընտրելու հարցում: Բնավորությամբ շատ փակ եմ եղել, միշտ դժվարությամբ եմ հավատացել մարդկանց: Այժմ GATE-ում շատ բան փոխվեց, շատ ավելի շփվող դարձա, բազում ծրագրեր մտածեցի, որպեսզի հետագայում իրականացնեմ: Ամենակարեւորը` վստահություն ձեռք բերեցի իմ ուժերի վրա: Դարձա առավել նպատակասլաց՚:
Գտնում ենք նաեւ տեսանյութերը, այդ տեսանյութերում ամեն ինչ պատկերում են երեխաները, եւ տեսանյութերին կից գտնում հետեւյալ իրար նման գրառումները, զորօրինակ. ՙՏեսանյութը GATE-1 ՙԳենդեր, ակտիվիզմ, հանդուրժողականություն, հավասարություն՚ երիտասարդական ճամբարի մասնակիցների նախաձեռնությունն է՚:
Հիմա ասացեք խնդրեմ, արդյոք որեւէ չափանիշով թույլատրելի է, որ սրանք նույնիսկ 1 կմ մոտիկ գան անչափահասներին: Արդյո±ք դրանից մանկապղծության պես երեւույթի տպավորություն չկա: Եվ արդյոք Ոստիկանության եւ Ազգային անվտանգության մարմինները պարտավոր չեն անհապաղ զբաղվել այդ հարցով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ