Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՊԱԲԼՈ ՊԻԿԱՍՈՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

 

Հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի ավագ դուստրը` Մայա Վիդմայերը, որոշել է նկարչի մի քանի արժեքավոր ստեղծագործություններ նվիրաբերել Պիկասոյի թանգարանին: Փարիզում գտնվող  թանգարանին  կնվիրաբերվի  նկարչի  վաղ շրջանի որոշ նկարներ  եւ մի քանի  էսքիզներ:

Նկարները թանգարանին կհանձնվի 2015 թվականի հոկտեմբերի 25-ին`թանգարանի բացման օրը, որը հինգ տարի շարունակ վերանորոգվում էր: Իր այս քայլով Վիդմայերը ցանկանում է իր աջակցությունը եւ երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետտիին եւ թանգարանը վարականգնող խմբին, ովքեր ներդրել են բոլոր հնարավորությունները`թանգարանը լավագույնը դարձնելու համար:

Պիկասոյի փարիզյան թանգարանը փակ էր 2009 թվականից , թանգարանի  վերանորոգման աշխատանքերը անընդհատ ձգձգվում էին, ինչը առաջացրել էր կոնֆլիկտ նկարչի ժառանգների եւ  Ֆրանսիայի ղեկավարության միջեւ: Այդ ամենի արդյունքում էլ թանգարանի ամբողջ ղեկավար կազմը փոխվել է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ