Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱՍԱԴԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՆՈՐ ՍՑԵՆԱ՞Ր. ԱՄՆ-Ը ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՍԱԴԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՆՈՐ ՍՑԵՆԱ՞Ր. ԱՄՆ-Ը ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մերձավոր Արևելքում իրավիճակը  լարված է: Իսլամական արմատական խմբավորումները ծավալում են ակտիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են իրավիճակը և վտանգում էթնոդավանական ազգային փոքրամասնությունների  կյանքը: «Իրավունքը» արաբագետ Սարգիս Գրիգորյանից հետաքրքրվեց` Մերձավոր Արևելքում գտնվող հայերը ինչ  քայլեր պետք է ձեռնարկեն և ինչ հետևություններ պետք է անեն:

Ըստ  մասնագետի` կոնկրետ Հալեպում կառավարական ուժերը  հասել են որոշակի հաջողության իսլամական խմբավորումների դեմ պայքարում. «Ողջունելի է Սիրիայի հայկական համայնքի չեզոքությունն այս ողջ պատերազմակա իրավիճակում»:

Մեր հայրենակիցները պետք է հասկանան` իսլամական արմատական տրամադրություններն ավելանում են Մերձավոր Արևելքում, հետևաբար արժե մնալ այնտեղ, թե ոչ: «Հայերի մի մասը լքել է Մերձավոր Արևելքը` հաստատվելով եվրոպական այլ երկրներում»,-մանրամասնեց արաբագետը:

Իսլամական արմատական տրամադրությունների ավելացումը ըստ արաբագետի բացասաբար է անդրադառնալու հայկական համայնքների վրա:

Ինչ դիրքորոշում ունի այս ամենի հանդեպ ԱՄՆ-ը: «Միացյալ Նահանգները սպասողական վիճակում է և քայլեր չի ձեռնարկում  մեղմելու Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը: ԱՄՆ-ը կհրահրի «Իրաքի և Շամի իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական խմբավորմանը ընդդեմ Բաշար Ասադի»,- կարծում է Սարգիս Գրիգորյանը:

Մանրամասները`տեսանյութում

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ