Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՏԵՐՅԱՆԻ,ԴԵՄԻՐՃՅԱՆԻ, ՋԻՎԱՆՈՒ ԳՈՐԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂԸ`ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆ

Արխիվ 12-16

ՏԵՐՅԱՆԻ,ԴԵՄԻՐՃՅԱՆԻ, ՋԻՎԱՆՈՒ ԳՈՐԾԻ  ՇԱՐՈՒՆԱԿՈՂԸ`ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆ


Հուլիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքվել էին ջավախահայ բանաստեղծ, բարերար ու գիտնական ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆԻ հարազատները, ընկերները, հայ ու վրացի  մտավորականներ, որպեսզի միասին նշեն մեծ բանաստեղծի 75-ամյակը: Հավասու, Տերյանի, Ջիվանու, Դ.Դեմիճյանի եւ այլ վիրահայ մեծերի գործի արժանի շարունակողն էր Օ.Օքրոյանը,   ով տարիներ շարունակ կրթել է սերունդներ`նրանց մեջ սերմանելով հայկական ու հայապահպան ոգին:  Օքրո Օքրոյանի  ստեղծագործությունները եւ ծավալած գործունեությունը բարձր է գնահատվել եւ Հայաստանում եւ Վրաստանում: 2003 թվականից Օքրոյանը մեզ հետ չէ, սակայն իր ազգը նրա բացակայությունը երբեւէ չի զգացել, քանի որ նա միշտ եւ ամենուր ներկա է իր հարուստ պոեզիայով: Բանաստեղծը հաճախ է ասել`եթե Ջավախքում  չծնվեի գուցե բանաստեղծ չդառնայի, քանի որ իմ ոգեշնչման աղբյուրը հենց Ջավախքն է :Եվ իզուր չէ, որ նա իր ստեղծագործություններում միշտ սիրով է պատկերում Ջավախք աշխարհը:

ՀՀ Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` Օքրոյանի գրականությունը հյուսվում է սիրո շուրջ, ուսումնասիրելով այդ գրականությունը պարզ է դառնում, որ այն ստեղծողը սիրահարված  իր երկրին, գյուղին ու գյուղացուն, թշնամանքի նշույլ անգամ չկա մարդկանց հանդեպ. «Իզուր չէ, որ Գյոթեն ասել է, եթե ուզում ես ճանաչել գրողին այցելի նրա Հայրենիք: Գնալով Ջավախք աշխարհ`Դեմիճյանի, Տերյանի հետքերով, տեսնում ենք, որ գեղեցիկի տարածողներից մեկն էլ Օքրո Օքրոյանն է: Նրա պատվիրաններից մեկը`մարդու ու մարդկայինի մեծարումն էր, ուստի պետք է պահպանենք մարդու կողմից ստեղծված գեղեցիկն ու  ազգայինը, ոչ թե բառերով, այլ գործով: Հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն արտահայտվում են գրականության միջոցով, որը պետք է ձգտնենք պահպանել »,-նշեց ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ եւ ընդգծեց, որ կարեւոր չէ, թե հայ գրողը որտեղ է ծնվել`Լիբանանում թե Ջավախքում, կարեւորն այն է, որ հայ մտավորականը ձեւավորում է հայ ժողովրդի նկարագիրը:

«Շնորհիվ Օ.Օքրոյանի ոսկե սրտի ես այսօր այստեղ եմ`Հայաստանում, որտեղ ինձ շատ հանգիստ եւ թեթեւ եմ զգում: Օքրոյանը այն բանաստեղծն է, ով մշտապես տարածում է իր աստվածային սերը, ես տեսնում եմ թե ինչքան խորն են նրա արմատները Հայերնիքում, որի ապացույցն այն է, որ այսօր այստեղ այսքան մարդ կա: Վրաստանի Գրողների Միությունը բարձր է գնահատում վիրահայ բանաստեղծի գրական ժառանգությունը »,- շեշետեց Վրաստանի գրողների միության նախագահ ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻՆ :

Երեկոյի ընթացքում հայ եւ վրաց արտիսները  ընթերցեցին բանաստեղծի տարբեր տարիներին գրված ստեծագործություններից հատվածներ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ