Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ՀՈՎԻԿ ՍՏՈՒԴԻՈՅԻ» «ՊՐՈԳՐԵՍԸ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ

Արխիվ 12-16

«ՀՈՎԻԿ ՍՏՈՒԴԻՈՅԻ» «ՊՐՈԳՐԵՍԸ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ


Արդեն ավանդույթի համաձայն, ամեն տարի հուլիսի 28-ին Ռուսատանի եւ եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիա «Հովիկ ստուդիոն» երեւանյան այցի շրջանակներում հանդես է գալիս մեծ համերգային ծրագրով: Այս անգամ նույնպես ավանդույթը չխախտվեց. Ալ Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում հուլիսի 28-ի «Պրոգրես» խորագրով համերգային ծրագիրը նվիրված է անսամբլի հիմնադրման գաղափարը կրող Հովհաննես Գասպարյանի ծննդյան օրվան:

«Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ համերգային ծրագիրն ամբողջությամբ համադրված է նոր պարային համարներով. «Ինձ համար շատ հատկանշական է, որ այդ օրը տեղի ունենա երեւանյան համերգ: Բնականաբար, ինչպես մեր ցանկացած ծրագիր եւ նոր մենահամերգ, անպայման տեղի է ունենում հետաքրքիր ու նոր լուծումներով` համարներով համեմված ծրագիր: Այս անգամ նույնպես կլինեն նոր լուծումներով պարային համարներ, որոնք հաստատ տպավորիչ կլինեն հանդիսատեսի համար: Հիմնականում ունենք դասական, ինչպես նաեւ հայկական ժանրում նորություններ: Ի դեպ, հիշեցնեմ, որ մեր ուղղությունը` ձեռագիրը դասական է եւ այլ ժողովուրդների պարերի ժանրերի համադրություն: Այսինքն` համերգի ժամանակ նորություններ անպայման լինելու են եւ կան մի քանի անակնակալներ, որոնք հայ հանդիսատեսն ականատես կլինի»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ