Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՌՆԻՈՒՄ ՈՒ ԳԵՂԱՐԴՈՒՄ

Արխիվ 12-16

ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՌՆԻՈՒՄ ՈՒ ԳԵՂԱՐԴՈՒՄ

 


Հայ երիտասարդների շրջանում ազգային սովորույթների պահպանության , խրախուսման, ինչպես նաեւ այդ սովորույթներն օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացնելու համար` այս տարի առաջին անգամ`Վարդավառի տոնին անցկացվեց Վարդավառի Միջազգային երիտասարդական փառատոն: Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության , ՀՀ մշակույթի նախարարության , Հայ Առաքելական եկեղեցու , Կոտայքի մարզպետարանի, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ջանքերով կազմակերպած փառատոնը լինելու է ամենամյա: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Գեղարդի վանքում եւ Գառնու տաճարում հագեցած էր եկեղեցական եւ ժողովրդական ծիսակատարություններով:

Ավանդույթի համաձայն, տոնի մեկնարկն ազդարարվեց Քրիստոսի Պայծառակերպությանն նվիրված Սրբ. Պատարագով, որին հաջորդեց երիտասարդների օրհնության կարգը: Այնուհետեւ ներկաներին «Վան» ազգագրական երգի-պարի համույթը եւ «Վահագն» դհոլահարների անսամբլը մատուցեցին ազգային երգ-երաժշտություն: Վարդավառի տոնը եւս մեկ հրաշալի առիթ էր, որպեսզի մեկ վայրում հավաքվեն բոլորը`անկախ պաշտոնից ու տարիքից եւ երգն ու պարը վայելելուց բացի` միմյանց վրա ջուր ցողեն, այսինքն` Վարդավառի ամենասիրելի հատվածի` ջրոցիի մասնակիցը դառնան:
Փառատոնի կազմակերպիչները չէին կարող տոնին անմասն թողնել մարզերին եւ Գառնի հեթանոսական տաճարում մարզերին հատկացվել էր տաղավարներ, որտեղ նրանք հնարավորութւոն ունեցան ներկայացնելու իրենց մարզին բնորոշ ավանդույթները եւ սովորույթները, ինչպես նաեւ Վարդավառի տոնը խորհրդանշող ստեղծագործ աշխատանքներ: Փառատոնի կազմակերպչական գործում ներգրավված էին արտասահմանցի երիտասարդներ, որպեսզի վերջիններս ոչ միայն մասնակցեն գեղեցիկ տոնի արարողակարգին, այլեւ` տեսնեն այն խորհուրդը, որն իր մեջ կրում է տոնը: 
Տոնն ավարտվեց Վարդավառի բեմականացմամբ, որի ժամանակ «Ակունք» ազգագրական համույթը ներկայացեց, թե հնում ինչպես են տոնել Վարդավառը: Իսկ վերջում բոլորը բռնեցին միասնականության շուրջպարը` ազդարարելով փառատոնի առաջին հաջող մեկնարկի մասին  եւ նախանշելով հաջորդ տարվա փառատոնի նախապատրաստումը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հ.Գ. – Շարունակելի…

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ