Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՑ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆ ԽԼԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՑ  ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՐԱՆ ԽԼԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընթերցողները  կհիշեն, որ օրեր առաջ «Իրավունքն» անդրադարձել էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին, որտեղ բնակվում են  մոտ 100 անօթևաններ և որոնց մեջ կան  նաև ազատամարտիկներ (http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18411:2014-07-24-12-04-04&catid=41:lurer&Itemid=57): Ինչպես և խոստացել էինք, այսօր ներկայացնում ենք ազատամարտիկներից մեկի  կյանքի պատմությունը: Ինչպես եղավ, որ արցախյան ազատամարտի մասնակիցը հայտնվեց կյանքի հատակում:

Սամվել Մելոյանը գերազանց ավարտել է դպրոցը, ընդունվել, ինչպես այն ժամանակ էին ասում  գյուղինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը: Աշխատել  է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 1990-ականների մութ ու ցուրտ տարիներին ֆինանսական խնդիրների պատճառով շատերին`այդ թվում նաև Սամվելին,  ազատեցին աշխատանքից: Դրանից հետո նա ինքնակամ մեկնեց  Արցախ`մարտի դաշտ: Մոտ մեկ տարի կռվել է արցախյան պատերազմում. «1993-ին Ոսկանի ջոկատում եմ եղել, դրանից հետո ինձ տեղափոխեցին գեներալ Իվանյանի մոտ որպես ականանետորդ: Հետո էլ Դրմբոն, այնտեղից    էլ Օմարի լեռանցք»:

Թշնամու գնդակից Սամվել Մելոյանը դարձավ հաշմանդամ`կորցրեց ոտքերը և վիրավորվեց աջ ձեռքից: Վիրահատությունները, ցավոք, այդպես էլ չօգնեցին. ձեռքն աշխատում է ընդամենը 20 տոկոսով:  Հիվանդանոցում գտնվելիս իմացավ, որ կինը երեխայի հետ հեռացել է տանից` ամուսնուն թողնելով բախտի քմահաճույքին: Սակայն  ճակատագրի հարվածները սրանով չավարտեցին.երեք տարի առաջ` մոր մահից հետո, լսեց, որ քույրերը ցանկանում են իրեն ուղարկել ծերանոց`հայրական տունը  իրենցով անելու նպատակով:

Մանրամասները` տեսանյութում

շարունակելի

Սոնա Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ