Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ԿՐԱԿՈՑՆԵՐ ՀՆՉԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ 6 ԺԱՄ». ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվ 12-16

«ԿՐԱԿՈՑՆԵՐ ՀՆՉԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ 6 ԺԱՄ». ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պաշտապանության նախարարության մամլո  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Իրավունքի» հետ զրույցում  հերքեց այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը 6 ժամ  կրակ է բացել սահմանային գոտու գյուղերի`Մովսես, Այգեպար Ներքին կարմիր աղբյուր գյուղերի ուղղությամբ: «Կրակողներ հնչել են, բայց ոչ 6 ժամ: Մենք երբեք այդքան ժամ կրակոցներ չենք ունեցել: Գիտեք, ինչպես է: Մի տեղ կարող է 40 րոպե, մի տեղ10, մի տեղ 30 րոպե են կրակել: Մենք պատասխանել ենք, լռել են, հետո նորից սկսել են:  Ընդ որում կրակել են Տավուշի սահմանամերձ հատվածի ուղղությամբ: Որոշ տեղերում պատասխանել ենք, որոշ տեղերում չենք պատասխանել: Հայկական կողմից զոհեր, վիրավորներ չկան: Ադրբեջանական կողմի մասով չեմ կարող ասել, պետք է հետևել նրանց մամուլին»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է նյութական վնասներին, դրանք հաշվառում են տեղական ինքնակառավարման մարմինները, որից հետո համաձայնեցնում պաշտպանության նախարարության հետ:

Մամլո խոսնակի խոսքով`այս սեզոնին հայկական կողմում բերքահավաք է, թշնամին փորձում է մեր գյուղացուն չթողնել բերքը հավաքի. «Երբեմն մեր գյուղացուն հանդի կողքին զինվոր ենք տրամադրում, որ աշխատեն»:

Պրն Հովհաննիսյանի  տեղեկացմամբ այսօր ցերեկը կրակոցներ չեն եղել: «Սովորաբար երեկոյան  են կրակում, մեկ էլ երբ հանդերում գյուղացիները ակտիվ աշխատում են»,- մանրամասնեց ՊՆ մամլո խոսնակը:

Անդրադառնալով նկուղներում պատսպարվելուն` Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Էդպիսի  բան չկա, որ անընդհատ նկուղներում լինեն. «Ուղղակի մարդիկ, որ նկուղ ունեն, շատ ժամանակ իջնում են այնտեղ»:

Մենք կապ հաստատեցինք նաեւ Մովսես և Ներքին Կարմիր աղբյուր համայնքների ղեկավարների`Կամենդատյան Մանվելի և Այդինյան Անդրանիկի  հետ: Վերջիններիս խոսքով`բոլոր կրակոցների ժամանակ էլ նյութական վնասներ լինում են: «Ես չգիտեմ` հիմա կարևոր է այդ բնակիչների  հոգեվիճակը, թե՞ նյութական վնասները»,-ասաց Կամենդատյան Մանվելը:

Իսկ Մովսես գյուղի գյուղապետ Այդինյան Անդրանիկն էլ մեզ հետ զրույցում ևս հաստատեց` եղել են նյութական վնասներ, իսկ թե կոնկրետ ինչ վնասների  մասին է խոսքը, համայնքի ղեկավարը չմանրամասնեց:

Հ. Գ.Նշենք, որ համայնքի ղեկավարները մի տեսակ զգուշավոր էին հարցերին պատասխանում այն հիմնավորմամբ, որ չեն ցանկանում ժողովրդի մեջ անհարկի խուճապ տարածել և ուրախանալու առիթ տալ թշնամուն:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ