Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ԶՈՐԱՎԱՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿԴԻՄԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

Արխիվ 12-16

«ԶՈՐԱՎԱՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ  ԿԴԻՄԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ


Այս տարի լրանում է ՀՀ հասարակական եւ պետական  գործիչ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ 135-ամյակը: Ինչպես «Զորավար» հինադրամի հիմնադիր- տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցն է ասում, Ա. Մանուկյանի հոբելյարը մինչ այժմ չի նշվում ինչպես որ հարկն է, քանի որ դեռեւս չկա ոչ մի ծրագիր: Նրան մտահոգում է նաեւ Արամ Մանուկյանի` Արամի 9 հասցեում գտնվող տան վաճառքը, որը 2005 թվականից Հին Երեւան նախագծով վաճառվել է «Գլենդել Հիլզ» կազմերպությանը: Մինչեւ այսօր տան ճակատագիրը անհայտ է եւ չպետք է զարմանալ, եթե օրերից մի օր տան տեղում վեր խոյանա հերթական երկնաքերը: Տ.Պետրոսյանցը տան մնացած չորս պատերը փրկելու եւ Արամ Մանուկյանի անունը հայ հասարակության շրջանում տարածելու համար պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին: «ՀՀ կառավարությանը կդիմենք հետեւյալ խնդրանքով `

1.Հիմնել «Արամ Մանուկյան» շքանշան `Հանարպետության հայ մակագրությամբ, որը տարին մեկ անգամ պետք է շնորհվի այն քաղաքական գործչին, ով լուրջ ներդրումներ է ունեցել ՀՀ քաղաքական կայնքում:

2.Տպագրել Ա. Մանուկյան նամականիշ` 135 մակագրությամբ,

3. Հրատարակել Մանուկյանի կենդագրությունը , նկարահանել «Հանրապետության հայը.Արամ Մանուկյան» վավերագրական ֆիլմ,

4. 2014 թվականի հեկտեմբերի 31-ին «Արամ Խաչատրյան» համեգասրահը անվճար տրամադրել «Զորավար» հիմնադրամին, որպեսզի Ա. Մանուկյանի 135-ամյակին նվիրված անցկացվի մեծ համերգ եւ նիստ»,-նշեց ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ:

Իսկ Երեւանի քաղաքապետարնին հիմնադրամը կդիմի հետեւյալ պահանջով`չեղյալ հայտարարել  Հին Երեւան նախագծով Արամի 9 հասցեում գտնվող շենքի վաճառքը «Գլենդել Հիլզին»:

Վաճառված շինությունը հետ ընդունել քաղաքապետարանի հաշվեկշիռ եւ օգագործման իրավունքով հանձնել «Զորավար» հիմնադրամին կամ շահագրգիռ կազմակերպության` շենքը թանգարանի վերածելու նպատակով: «Բացի այդ , Երեւանի քաղաքապետարանից պետք է պահանջնեք, որպեսզի Երաւանում կանգնեցվի Արամ Մանուկյանի արձանը: Հույս ունեմ, որ մեզ կմիանան շատ կազմակերպություններ »,-մեկնաբանեց Տ. Պետրոսյանցը:

Տիգրան Պետրոսյանի խոսքով`այսօր վերացվում են բոլոր հնությունները, որի հետ միասին վերանում են նաեւ հայ մեծերի հետքերը եւ գործերը. «Գոնե 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Երեւանից մի փոքրիկ կտոր պետք է պահպանվեր»,-եզրափակեց պատմաբանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ