Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԿԱՆ ՎՐԱՑԻՆԵՐ, ՈՐՈՆՔ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ. ԳԵՈՐԳԻ ԳՎԻՄՐԱՁԵ

Արխիվ 12-16

ԿԱՆ ՎՐԱՑԻՆԵՐ, ՈՐՈՆՔ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ. ԳԵՈՐԳԻ ԳՎԻՄՐԱՁԵ

Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում  հայերի վրա հարձակվել էին վրացիներ, որի հետևանքով տեղի էր ունեցել ծեծկռտուք: Շատերի բնորոշմամբ  այն ծրագրված հարձակում էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի հավատացյալների վրա:  Վրացի ու հայ որոշ փորձագետներ, սակայն, այդ կարծիքին չեն: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի համոզմամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր. այն կենցաղային  վեճ էր, որը  հետագայում  բնորոշվեց որպես էթնիկական կոնֆլիկտ:

Փորձագետ, քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանը ևս այն կարծիքին է, որ այս միջադեպը կենցաղային հիմքի վր ա առաջացած և  Վրաստանի հայ եկեղեցուն առնչվող կոնֆլիկտն էր:

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն էլ իր խոսքում ասաց, որ Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը հեռու քսենոֆոբիայից: «Բայց կան վրացիներ, որոնց համար  կարևոր չէ` իրենց դիմացինը հայ է, մուսուլման է, թե այլազգի: Եթե դիմացինը վրացի չէ, ապա նա պահում է իրեն այնպես, ինչպես պահում է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում: Այսինքն`կան վրացիներ, որոնք ինքնադրսևորվելու կարիք ունեն»: Վրաց փորձագետը ևս կարծում է, որ սա ազգամիջյան կոնֆիլկտ չէ, այն առաջացել է կենցաղային հողի  վրա:

Փորձագետ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Արսեն Խառատյանի խոսքով` հայերն ու վրացիները պետք է զգույշ լինեն սադրանքներից, քանի որ դրանք կարող են օգտագործվելնայլ ուժերի կողմից և ձեռնտու լինեն նրանց:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ