Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԿՏՐԵԼ ԵՆ ՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏԸ . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԿՏՐԵԼ ԵՆ ՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏԸ . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սպիտակի  կործանարար երկրաշարժից անցել է  26 տարի, սակայն հետևանքները առայսօր դեռ իրենց  զգացնել են տալիս, թե նյութական թե ֆինանսական առումով: Երկրաշարժի հետևանքով  Թամարա Պողոսյանը 15 տարեկանում կորցրեց ծնողներին, բնակարանը և արդեն 26 տարի է`ապրում է  վարձով: Տնից տուն տեղափոխվելն իսկական պատուհաս է դարձել ընտանիք ունեցող կնոջ համար:  Բնակարան ստանալու ակնկալիքով տիկին Թամարան դիմել է տարբեր պատկան մարմիններին, սակայն ինչպես ասում են ձայն բարբառո հանապատի:

Դժվարությունները, սակայն, սրանով չեն ավարտվում. Թամարա Պողոսյանի որդին`4 ամյա Համլետ Պողոսյանը, ծնվել է թթվածնային քաղցով: Երեխան չի քայլում, չի  խոսում, չի նստում, տեսողական խնդիրներ ունի (տեսնում է մի աչքը): Վերականգնողական բժշկական կուրսերի կարիք ունի, սակայն դա բավական թանկ ծառայություն է, որից ընտանիքը չի կարող օգտվել: «Բժիշկների հավաստմամբ երեխաս 90 տոկոսով   կարող է քայլել, եթե  այդ վերականգնողական կուրսերն անցնի, բայց  ֆինանսական հնարավորություն չունեմ  դրանցից օգտվելու համար»,- ասաց տիկին Պողոսյանը:

Մեր զրուցակցի հավաստմամբ քիչ չեն  եղել դեպքերը, երբ փողոցում են հայտնվել բնակարանի վարձը վճարել չկարողանալու պատճառով:

Բացի  4-ամյա Համլետից` հաշմանդամ է նաև Թամարա Պողոսյանի ամուսինը`Վաղունց Վալերան. «Մի աչքը չկա, դրա փոխարեն պրոթեզ է դրված, որը պիտի փոխվի, սակայն գումար չկա: Դրա պատճառով աչքից թարախ է հոսում, տնային պայմաններով եմ փորձում ինչ-որ բան անել: Բացի աչքից` ամուսնուս երեք մատը կտրած է, աջ ոտքից խնդիրներ ունի բայց այդ վիճակով անգամ եթե հարմար աշխատանքի առաջարկ արվում է, փորձում է աշխատել` օրվա հացը վաստակելու  և տան 45.000 դրամ վարձը վճարելու համար»:

Ընտանիքի, այսպես ասած, եկամտի աղբյուրը 4-ամյա հաշմանդամ երեխայի  նպաստն է, որն արդեն մի քանի ամիս է, ընտանիքը չի ստանում գրանցում չունենալու պատճառով:

Մանրամասները`տեսանյութերում

Հ.Գ.Շնորհակալություն ենք հայտնում «Էխո» հասարակական կազմակերպությանը մեզ աջակցելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ