Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ՄԱՅՐ. ՄԱՇԿԱՅԻՆ ՓՍՈՐԻԱԶԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԵՂԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ Ինչպես արդեն հայ

Արխիվ 12-16

ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ՄԱՅՐ. ՄԱՇԿԱՅԻՆ  ՓՍՈՐԻԱԶԻ  ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԵՂԵՐՆ

ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ


Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանի գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերվել է մաշկային փսորիազ:«Իրավունքի» հետ զրույցում Արսենի մայրը`Սվետլանա Խոջոյանն ասաց, որ մաշկային փսորիազի  համար նշանակված դեղերը կարծես արդյունք չեն տալիս. «Փսորիազի հետքերը չեն անցնում:Հիմա  պիտի  փսորիազի համար նախատեսված քսուքներն օգտագործի: Եթե դրանք էլ արդյունք չտվեցին, պետք է պառկի հիվանդանոց` լիակատար բուժում ստանալու համար: Ես ոնց հասկանում եմ` մինչև Արսենը հիվանդանոց չպառկի, լիարժեք չի կարող բուժվել»:

Մոր խոսքով`Արսենի դեղերը վերջացել են,  առայժմ դեղերի նոր քանակը չի ստացել: «Հիմա որդիս Հրազդանում է, իբր աշխատում է, բժշկի էլ չենք տարել»,-մանրամասնեց տիկին Սվետլանան:

Բացի առողջական խնդիրներից` ընտանիքը բանկից 600.000 դրամ վարկ է  վերցրել, որից փակել է ընդամենը 50.000 դրամը: «Ամեն օր  վարկի երաշխավորները գալիս և ջարդում են մեր տան դռները, թե տար վարկը փակիր, որ մենք էլ կարողանանք վարկ վերցնել»,- եզրափակեց Արսեն Խոջոյանի մայրը:

 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ