Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՙՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԻ 1/3-Ն ԱՐԴԵՆ ՔԵՍԱԲ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՔԵՍԱԲԱՀԱՅԵՐԻ 1/3-Ն ԱՐԴԵՆ ՔԵՍԱԲ Է ՎԵՐԱԴԱՐՁԵԼ՚

- Վերջին օրերին իրարամերժ կարծիքներ են հնչեցին Սիրիայում կատարվող անկարգությունների վերաբերյալ, մի մասը նշում էր, որ ամեն ինչ քիչ-քիչ հարթվում է, իսկ մյուս մասը ասում է, որ լարված իրավիճակը դեռեւս պահպանվում է: Ասացեք, խնդրեմ, ինչպիսի±ն է այսօր իրավիճակը Սիրիայում, քեսաբահայերը արդյոք վերադարձել են իրենց բնակավայրերը:
Երեւանում բնակություն հաստատած սիրիահայ

Հարցին պատասխանում է Հալեպի հայկական համայնքի
ղեկավար, վերապատվելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԻՄՅԱՆԸ.


-Ես այս օրերին շրջել եմ Քեսաբում, եւ ինքս տեսել, որ քեսաբահայերը քիչ-քիչ վերադառնում են իրենց տները, վերանորոգում են հայկական եկեղեցիները, ավերված տները, դպրոցները: Ես կարծում եմ, որ քեսաբահայերի 1/3-ն արդեն Քեսաբ է վերադարձել, մի մասն էլ Լաթաքիայում է ապաստան գտել: Այս 1/3-ի մեջ մտնում են այն հայ ընտանիքները, որոնք ունեն երեխաներ, ծերունիներ, որոնց համար դժվար է այլ տեղերում հարմարվել, նախընտրում են իրենց ավերված տները, քան օտար հողերը:  Մի մասն էլ դեռ ցրված է Հայաստանի եւ Սիրիայի այլ նահանգների մեջ: Կարծում եմ մեկ շաբաթ-տասն օր հետո ավելի շոշափելի թվով քեսաբահայեր կվերադառնան իրենց ավերված, բայց հարազատ դարձած բնակավայր` Քեսաբ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ