Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ՀԱՅԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ»


Հուլիսի 30-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս առթիվ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը մասնավորապես ասաց. «Տարեցտարի նման դեպքերը նվազում են, եթե մենք նախկինում` 2009թվականին ունենում էինք բազմաթիվ զոհեր, ապա ներկայումս վերլուծությունը ցույց է տալիս, որ մեկ քրեական գործով առկա են մեկ կամ երկու զոհեր: Թրաֆիքինգի դեպքերի նվազումը կապված է հասարակության իրազեկվածության բարձրացմամբ»:

Ռ. Գրիգորյանի խոսքով՝ «Հայաստանը հիմնականում հանդիսանում է, որպես տրանզիտ երկիր, իսկ թրաֆիքինգի տեսակներից հայերը հիմնականում ենթարկվում են աշխատանքային թրաֆիքինգի: Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային թաֆիքինգի մեծ մասամբ տղամարդիկ են ենթարկվում, սակայն նրանց թվի նվազում է արձանագրվել, քանի որ նախկինում ունեցած բազմաթիվ զոհերի փոխարեն այժմ 1-2 զոհ ենք ունենում:Վերջին շրջանում աճել են ներքին թրաֆիքինգի դեպքերը, եւ ներքին թրաֆիքինգի զոհերը հիմնականում ՀՀ քաղաքացիներ են, իսկ օտարերկրացիների հետ կապված`վերջին անգամ նման դեպք արձանագրվել է 2009-ին»:

Ըստ բանախոսի` 2013թվականին հարուցված քրեական գործերի մեծ մասը վերաբերվել է կանանց պոռնկության շահագործմանը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ