Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՕՐԼԱՆԴՈ ԲԼՈՒՄԻ ԱՊՏԱԿԸ ՋԱՍԹԻՆ ԲԻԲԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

ՕՐԼԱՆԴՈ ԲԼՈՒՄԻ ԱՊՏԱԿԸ ՋԱՍԹԻՆ ԲԻԲԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Իսպանական Իբիցա կղզու ռեստորաններից մեկում տեղի է ունեցել ծեծկռտուք` երգիչ Ջասթին Բիբերի եւ դերասան Օրլանդո Բլումի միջեւ: Չնայած նրանք  նստած են եղել տարբեր սեղաններ շուրջ , սակայն Բիբերը դերասանի նախկին ընկերուհու`մոդել Միրանդա Քերի հասցեին այնպիսի արտահայտություն է արել, որը զայրացրել է Բլումին: «Նա շատ լավիկն էր»,-ասել է Բիբերը` նկատի ունենալով իրենց նախկին հարաբերությունները մոդելի հետ: Որից հետո դերասանը ապտակել է Բիբերին, ինչն արաժանացել է հավաքվածների հավանությանը: Ականատեսներն ամբողջ տեսարանը նկարահանել եւ տեղադրել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Երկու աստղերի հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ 2012 թվականին Բիբերը սկսել էր ուշադրության կենտրոնում պահել Միրանդա Քերին: 2013 թվականին Բլումը եւ մոդելը բաժանվել են, որից հետո մամուլում լուրեր պտտվեցին, որ բաժանության վրա բացասական ազդեցություն է ունեցել Բիբերի սիրահետումները: Բաժանությունից  հետո  Օրլանո Բլումին հաճախ էին տեսնում Սելենա Գոմեսի `Բիբերի նախկին ընկերուհու հետ:

Վերջերս Միրանդայի համար կրկին ծեծկռտուք էր տեղի ունեցել `ավստրիացի միլիարդատեր Ջեյմս Փարքերի եւ  Դեյվիդ Գայնջելոյի միջեւ:



 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ