Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ

Արխիվ 12-16

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐԵԼ

Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է համացանցով իրեն ուղղված հարցերին: Անդրադառնալով նաեւ Մադրիդյան սկզբունքներին` դրանք համարել է անընդունելի. «Իհարկե, Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են: Այն, ինչ մենք լսում ենք ու լսել ենք թերթերից, լրատվությունից, հայտարարություններից, համանախագահող երկրների ներկայացուցիչների կողմից, եւ չեմ գտնում, որ եթե Արցախը բանակցող կողմ լինի, այս հարցի շուրջ քննարկումներ կիրականացնի, եւ համոզված եմ, որ երբ վերջում արդեն նման փաստաթուղթ պետք է ներկայացվի Արցախին, Արցախի բնակչությանը, իշխանությանը, որեւէ դրական արձագանք կարող է ստանալ»:
Թե արդյոք այս դիրքորոշումը համաձայնեցված է ՀՀ ԱԳՆ-ի հետ, եւ ինչպիսի՞ն է այսօր ՀՀ ԱԳՆ-ի տեսակետը հարցի վերաբերյալ, քանի որ դեռեւս որեւէ պաշտոնական տեսակետ չի հնչել Հայաստանի Հանրապետության կողմից, «Իրավունքը» պարզեց ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից. «Ի պատասխան Ձեր հարցման` հայտնում ենք, որ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ հայտնի է եւ փոփոխություն չի կրել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ