Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՙ«ՔԸԽ ԵՆ» ՄԱՄՈՒԼԸ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

«ՔԸԽ ԵՆ» ՄԱՄՈՒԼԸ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է խղճի ու կրոնի ազատության իր զեկույցը, ուր Հայաստանին վերաբերող բաժնում բացի ստանդարտ ջուր ծեծոցիից, ամենամեծ դժգոհությունը հայտնվում է աղանդների նկատմամբ հանրության եւ մամուլի մեծ մասի  անհանդուրժող վերաբերմունքից: Հաջորդ դժգոհությունը, որ քչերն են համաձայնում աղանդավորներին դահլիճներ տրամադրել, իսկ «չալաղաջ» տեղը հատկացված է` եհովականների տրտունջից, Երեւանի քաղաքապետարանին: Նրանք բողոքում են, որ խնդրել են 3 տեղ հատկացնել պաշտամունքի վայրի համար, սակայն քաղաքապետարանը մերժել է, նշելով, որ բնակելի շենքերի մոտակայքում պաշտամունքի վայրերի կառուցումը կհանգեցնի բնակիչների բողոքների: Դե, հոգեորսության համար «չոլում» պաշտամունքի վայր կառուցելը եհովականներին ձեռք չի տալիս, ուստի նրանք էլ դատի են տվել քաղաքապետարանին:
Երեւանի քաղաքապետարանի հասցեին հնչեցված մեղադրանքների հետ կապված` մեզ այդ կառույցի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ տվեց նման մեկնաբանություն.
- ԱՄՆ Պետդեպի զեկույցի վերոնշյալ հատվածի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը շատ հստակ է` բնակեցված տարածքներում պաշտամունքային վայրերի կառուցումը հարեւանների մոտ բողոք է առաջացնում: Անգամ, եթե ոչ թե պաշտամունքային վայրեր կառուցելու դեմ բնակիչների բողոքներ լիներ, այլ` գիշերային ակումբների, որոնց թույլ է տրված ժամը 24-ից հետո իրենց աշխատանքները շարունակել, եթե տվյալ հատվածում լինում են քաղաքացիների բողոքներ, ապա անմիջապես թույլտվությունը չեղյալ ենք հայտարարում, եւ այդ հաստատությունը ժամը 24-ից հետո փակվում է: Այսինքն` պետք չէ սա կապել միայն կրոնական հաստատությունների հետ: Ասեմ ավելին` միայն անցած ժամանակահատվածում 30 նման կազմակերպոթյունների արգելվել է ժամը 24-ից հետո գործունեություն իրականացնել: Եթե դա բնակչին անհանգստություն է պատճառում, ուրեմն` վերջ:
- Պարոն Գեւորգյան, ԱՄՆ Պետդեպի այս զեկույցից հետո՞ էլ քաղաքապետարանը հետեւողական կլինի, որ բնակեցված տարածքներում նման աղանդավորական որջեր չլինեն, թե՞ տեղի կտա ճնշումներին:
- Ես սա որպես ճնում չէի որակի: Եթե զեկույց են ներկայացնում, կարող են ինչ-որ դիտարկումներ անել: Բայց կրկնում եմ` եթե կա թեկուզ մեկ բնակչի բողոք` որեւէ հաստատության ցանկացած գործունեության տեսակի դեմ, այն մենք հաշվի չառնել չենք կարող: ՀՀ Սահմանադրությամբ` առաջինը քաղաքացու իրավունքն է, եւ եթե այդ քաղաքացին բողոք է ներկայացնում, մենք պարտավոր ենք դրան ընթացք տալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ