Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ՆՈՐԻՑ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԴԵՐՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԱԼԻԿ ՍԵՐԳԵՅԻՉԸ ՆՈՐԻՑ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԴԵՐՈՒՄ Է

Երեկ դատարանում ՙԲանդայի՚ գործով մեղադրյալ Դավիթ Գալստյանը ցուցմունք տալիս` նշել է,  որ գործի հետեւում կանգնած են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը. ՙԻմ հանդեպ բռնարարքներն իրականացվել են Կարեն Բաբակեխյանի կողմից նրա աշխատասենյակումª նախկին ոստիկանապետի անմիջական  հանձնարարությամբ՚: Այս մեղադրանքները նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը որակեց որպես ճղճիմ սուտ.
- Ես արդեն չեմ զարմանում նման ապուշությունների վրա, սա ուղղակի ճղճիմության գագաթնակետ է: Զարմանում եմ նման մարդկանց ստորության աստիճանի վրա, էդ ասողը ընդամենը ստոր, կեղտոտ, տականք լակոտ է: Ես բանդայի հետ որեւիցե կապ ոչ ունեմ, ոչ էլ երբեւիցե ունեցել եմ, անհեթեթությունների հերթական շարանից է այս ամենը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ