Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՈՎ ԷԼ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է` ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔՆ Է ՄՆԱԼՈՒ

Արխիվ 12-16

ՈՎ ԷԼ ԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է` ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔՆ Է ՄՆԱԼՈՒ

Օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում հիմնական մրցակցությունը կկայանա քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջեւ: Ի դեպ, Ս. Դեմիրթաշին պոլսահայերի ՙականջը շոյել է՚, թե կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ կարծիքով.
-Ես ոչ մեկից էլ ոչ մի դրական քայլ` հայերի նկատմամբ, չեմ սպասում: Քուրդ թեկնածուն կարող է որոշակի դեպքերում դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իհարկեª շատ մեղմ: Բայց իրականում, եթե նույնիսկ նա նախագահ դառնա (թեպետ շանս չունի), այդ ուղղությամբ ոչ մի դրական քայլ չի կատարի:
- Այսինքն` Ս. Դեմիրթաշի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը զուտ ընտրաձայներ հավաքելու միջոց էր:
- Չէի ասի, որ ՙձայներ՚ հավաքելու միջոց է, որովհետեւ այդտեղ հայերը բավական քիչ են: Ինձ թվում է` դա ավելի շատ ուղղված էր` արտասահմանյան որոշ շրջանակներին դուր գալու համար, որ ցույց տա, թե` տեսեք, ես ավելի առաջադեմ եմ: Բայց կարծում եմ` Էրդողանը կհաղթի, ու չի բացառվում, որ հենց առաջին փուլում էլ հաղթի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ