Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՙԺառանգության՚ արդեն նախկին գլխավոր քարտուղար Ստյոպիկ Սաֆարյանի հարաբերությունները վարչության նոր կազմի հետ բավականին լարվել են, ու նաեւ վարչությունում նրան սկսել են կասկածել կրկնակի խաղերի, իշխանության հետ գաղտնի լեզու գտնելու մեջ: Իր հերթին, դրան Ս. Սաֆարյանը պատասխանում է կուսակիցներին դուր չեկող տեքստերով: Եթե սկզբում նա բավարարվել էր ընդամենը սահմանային միջադեպերի առնչությամբ խուճապարարներին դատապարտող կարճ տեքստով, ապա հիմա հանդես է եկել հսկայական հարցազրույցով կամ ինքնահարցազրույցով: Ճիշտ է, այդտեղ լայնորեն շարադրված է հակառուսական տեսակետ` արտաքին քաղաքական բոլոր հարցերի շուրջ, սակայն սահմանային միջադեպերի առնչությամբ նա ոգեւորությամբ նկարագրում է, թե ինչպիսի հույսեր էր կապում Ադրբեջանը դիվերսիաների հետ, եւ ինչպես այդ հույսերը փայլուն կերպով գետնին հավասարեցրեց մեր բանակը: Ասում են, թե այդ հարցազրույցից ՙԺառանգությունում՚ պարզապես կատաղել են, հատկապես Զարուհի Փոստանջյանը, ով Ստյոպիկին նույնիսկ դավաճան է անվանել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ