Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲԱՅՐԸ ՄԻԱՅՆ ՍԻՐԱՀԵՏԵԼ Է ՌՈ-Ի ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԿՆՈՋԸ

Արխիվ 12-16

ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲԱՅՐԸ ՄԻԱՅՆ ՍԻՐԱՀԵՏԵԼ Է
ՌՈ-Ի ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԿՆՈՋԸ


Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության պատճառների վարկածների ցանկում, կարծես թե, հիմնական է դառնում խանդի հողի վրա կատարված սպանության տարբերակը: Բայց ահա այս գործով ձերբակալված Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԸ մի փոքր այլ կերպ է նայում այս վարկածին, թե սպանությունը եղել է ոչ թե խանդի, այլ Կատունյանի կնոջը սիրահետելու պատճառով:
-Իմ պաշտպանյալի կնոջ եւ սպանվածի միջեւ որեւէ սիրային կապ չի եղել: Սակայն Հարություն Գրիգորյանի կողմից տեւական ժամանակ Արման Կատունյանի կնոջը սիրահետելու փորձեր են կատարվել, որոնք արժանացել են ամուսինների դիմադրությանը, նրանք բազմիցս փորձել են սաստել Հ. Գրիգորյանին, որպեսզի վերջինս դադարեցնի նման փորձերը:
- Դեպքի օրը եւս սիրահետման փորձեր են եղել:
- Դեպքի օրվա կապակցությամբ, մենք այս պահի դրությամբ ամբողջ ծավալով տեղեկատվություն տրմադրել չենք կարող: Միայն կարող եմ հայտնել հետեւյալը. դեպքի օրը Հ. Գրիգորյանն ակնհայտ ոչ ադեկվատ վարքագիծ է դրսեւորել եւ անհասկանալի արտահայտություններով ինչ-որ խոսակցություններ տարել:
Նշենք, որ ըստ տարածված լուրերի` սպանության կասկածանքով ձերբակալված Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի աներն իր դստերը եւ երկու թոռնիկներին հեռացրել է երկրից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ