Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՙՆԱՎԹԱԾԻԾՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՙՆԱՎԹԱԾԻԾՆԵՐԸ՚

Չեչենական պատերազմի ժամանակ Գրոզնիում հաճախ էին լինում դեպքեր, երբ գող-ավազակները անցքեր էին բացում նավթատար խողովակների եւ նավթապահեստների մեջ եւ անխնա քաշում էին հում նավթը: Դրանց անվանում էին ՙնավթածիծներ՚:
Այսօր պատերազմ չկա, սակայն նավթային հիշողությունները, կարծես թե, թարմացել են: Չտեղեկացնելով դեպքերի ստույգ վայրերի մասինª ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Հյուսիս-Կովկասյան դաշնային տարածքում խարդախների մի խումբ իրականացրել են հում նավթի խոշորագույն հափշտակություն: Հանցագործների մեթոդները մնացել են նույնըª ՙնավթածծություն՚: Սակայն մասշտաբները ապշեցնում են. միայն նախնական հաշվարկներով` գողացվել էր 720 տոննա հումքª 10 միլիոն ռուբլի ընդհանուր արժեքով:  


ԱՇԽԱՏԱԶՈՒՐԿ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում 44.000.000  ռուբլի էին գողացել աշխատազուրկ մի կնոջ բնակարանից: Գումարը պահված էր եղել պողպատե պահարանումª սեյֆում: Բնակարանի մուտքի դուռը հանցագործներին բացել հաջողվել էր, իսկ սեյֆի դռնակի հետ նրանք գլուխ չէին դրել. սեյֆը տարել էին ամբողջությամբ:


ԳՈՂԸ ՏՆԻՑ ԷՐ


Անապայի եւ Աստրախանի իրավապահներին հաջողվել է բացահայտել մեկ ամիս առաջ խոշոր գողություն կատարած հանցավոր խմբի մասնակիցներից մի քանիսին: Այս խումբը Անապայի բանկից հափշտակել էր 100.000.000 ռուբլի եւ 20.000 դոլար: Իրավապահները համարում եմ, որ բռնվել են բանդայի ոչ բոլոր անդամները, սակայն գլխավոր մասնակիցըª բանկի աշխատակիցներից մեկը, ակտիվորեն տալիս է խոստովանական ցուցմունքներ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ