Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՙՙՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՙՆՈՐ ԱԼԻՔ՚ ԿՄԵԿՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՙՆՈՐ ԱԼԻՔ՚ ԿՄԵԿՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ

Արդեն հայտնի է, որ այս տարի մանկական ՙՆոր ալիք՚ մրցությում Հայաստանը կներկայացնի 11-ամյա ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Այս տարի մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը, սակայն հայկական պատվիրակությունը մրցույթին կմեկնի օգոստոսի 5-ին: ՙԻրավունքի՚ հետ զրույցում Դավիթի երաժշտական պրոդյուսեր, երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ տեղեկացրեց, որ վաղ մեկնելն ունի իր պատճառները. ՙԱրդեն ընդունված կարգով 10 օր տեղի են ունենում փորձեր, դա միտումնավոր է, որպեսզի մասնակիցները պատրաստվեն մրցույթին՚,- ասաց Գ. Կյոկչյանն ու շտապեց նշել, որ արդեն որոշակիորեն ընտրված են, թե ինչ երգերով է մրցույթի բեմում ներկայանալու Դավիթը. ՙԱրդեն ընտրված են երգերը, սակայն բոլորս էլ գիտենք, որ երգերը վերջնական ընտրվում են տեղում: Մինչեւ վերջին պահը վստահ չես, թե որ երգը կարող են ընտրել մրցույթի կազմակերպիչները, նրանք անընդհատ փոփոխում են երգերը` համերգային ծրագիր ստանալու համար: Ընտրել ենք երեք հայկական երգ. մեկը Դավիթի համար գրված հեղինակային երգն է, որով նա անցյալ տարի մասնակցեց ՙՄանկական Եվրատեսիլի՚ հայաստանյան նախընտրական փուլին եւ գրավեց երկրորդ տեղը: Հաջորդը Սոնա Շահգելդյանի ՙԿորուստ, թե գանձ՚ երգն է, որով Սոնան հաղթեց ՙՆոր ալիք՚ մրցույթում, եւ 3-րդ երգը` Սիրուշոյի ՙՊռեԳոմեշ՚ երգն է, որոնք կներկայացվեն որպես հայկական հիթ: Արտասահմանյան երգերից նույն սկզբունքով կրկին ընտրել ենք 3 երգ՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.
Մանկական ՙՆոր ալիք՚ մրցույթի, ՙՆոր ալիքում՚ հանդիսատեսի համակրանքին արժանացած Սոնա Ռուբենյանի ելույթի եւ տարիներ առաջ ՙՆոր ալիք՚ մրցույթի կիսաեզրափակիչ փուլը չհաղթահարելու մասին Գրիգոր Կյոկչյանի հարցազրույցը կարդացե°ք ՙԻրավունքի՚ ուրբաթօրյա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ