Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԿԱՐՄԻՐ ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ

Արխիվ 12-16

ԿԱՐՄԻՐ ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ


Չէ, իսկապես պարզվում է, որ ազգովի հիշողության հետ լուրջ խնդիրներ ունենք: ՙՆոր ալիք՚ երիտասարդ կատարողների մրցույթի եզրափակիչ համերգի ժամանակ, որտեղ Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, մրցանակը հանձնում էր ո՛չ ավել, ո՛չ պակաս ազերիապաշտ, մեր վայ-հայրենակից Ֆիլիպ Կիրկորովը: Ավելին, վերջինս իրեն բնորոշ էժանագին PR-ն ապահովելով` ասել էր հետեւյալը. «Այս գեղեցիկ աղջիկը գրավել է հանդիսատեսի սրտերը, նրա 2-րդ մրցութային օրվա երգը գրավել է ոչ միայն դահլիճում ներկա հանդիսատեսին, այլեւ հեռուստացույցի առաջ նստած բոլոր մարդկանց: Ես ուրախ եմ, որ այս մրցանակը գնում է արեւային եւ հյուրասեր երկիր` Հայաստան»:

Ու հենց այստեղ էլ վերջինս լացացրեց ու հուզեց հայ հանրությանը, այն աստիճանի, որ ոմանք հորդորում են հրավիրել նրան Հայաստան` ասելով. «Երբ կլինի` Ֆիլիպը գա Հայաստան համերգների», կամ  «Շատ հայեր են սպասում այդ համերգին»: Ու հենց այստեղ է, որ կրկին պիտի հիշեցնենք ռուսական էստրադայի աստղ, բայց հայ ազգի դավաճան Ֆիլիպ Կիրկորով կոչված Ֆիլիպ Բեդրոսի Կիրկորյանի հայատյաց անցյալի մասին: Նախ սկսենք սկզբից` անդրադառնալով, որ վերջինս թքեց հայ լրագրողի երեսին: Իսկ մինչ նրա հայրը` Բեդրոս Կիրկորովը լացուկոծով խոսում էր, թե իր որդին ամենեւին էլ հայատյաց չէ, սակայն նույն ջերմեռանդությամբ, ծախու վարձկանի նման Ֆիլիպ Կիրկորովը ապացուցում էր հակառակը: Արդյունքում սատարեց «Եվրատեսիլին» Ադրբեջանը ներկայացնող Ֆարիդ Մամմադովին, անգամ նրան` համերգային ելույթին պատրաստվելու հարցում օգնելու համար մեկնեց Շվեդիա: Դեռ մի բան էլ ադրբեջանցիներին «սկուտեղի վրա մատուցեց» իր լավագույն պարողին` Ալեքսանդր Կուզմենկոյին:
Ինչեւէ, նա բազմիցս ուրացել է իր ազգությունն ու երբեք էլ չի հիշել իր ինքնության մասին, այնպես որ, եթե մի օր պետք է Ֆ. Կիրկորովը Հայաստան գա, ապա միմիայն ձվերով ու լոլիկներով կարելի է դիմավորել նրան, կամ էլ` նույն չվերթով` ոչ թե Ալլա Պուգաչովայի, այլ գրողի ծոցը ուղարկել:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ