Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ԱՐԵՎԻԿ» ԱՐԳԵԼՈՑԻՑ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

Արխիվ 12-16

«ԱՐԵՎԻԿ» ԱՐԳԵԼՈՑԻՑ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ


Հայաստանում   բնության  հատուկ պահպանվող տարածքները մոտ 13 տոկոս են: Բնության համաշխարհային հիմնադրամի հայկական մասնաճյուղի նախագահ Կարեն Մանվելյանը և բնապահպանության նախարարության բնության հատուկ տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով իրենց կենտրոնի և բնապահպանության նախարարության  համագործակցության մասին, ասաց որ նոր արգելոցներ ստեղծելուց բացի`այս տարի ևս պլանավորում են ռեգիոնալ աշխատանքներ, որոնց հիման վրա հետագայում  կմշակվի ազգային ռազմավարություն:

Պրն Մանվելյանի խոսքով` եթե նախկինում`2004-ին,  հանդիպում էինք 1500-2000, այսօր 3000 բեզոարյան այծ ունենք: «Արևիկ» արգելոցում արված քարայծերի  լուսանկարները ցույց տալով`Կ. Մանվելյանը հայտարարեց, որ օրեր առաջ  արգելոցից գողացել են տեսանկարահանող սարքեր և  իրենք այսօր  դեպքը բացահայտելու համար կդիմեն իրավապահ մարմիններին:

Պետք է պահպանել ոչ միայն բեզոարյան այծը, այլև հայկական մուֆլոնը, ընձառյուծը: «Այսօր մենք ունենք  250-400 հայկական մուֆլոնի առանձնյակ»,- ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայկական մասնաճյուղի նախագահը:

ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն էլ ասաց, որ մասնաճյուղի հետ համատեղ արվել են շատ ծրագրեր, սակայն անելիքներ դեռ շատ կան: «Հիմա նախատեսվում է միջանցքների ծրագիրը կյանքի կոչել: Բնության հատուկ պահպանվող տարածքների միջև  պետք է ստեղծել որոշակի ռեժիմով միջանցքներ`կենդանիների միգրացիան ապահովելու և ապրելակերպն ամբողջացնելու համար»,- եզրափակեց Արամ Աղասյանը:


Սոնա Դավթյան

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ