Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

40.000 ԴՐԱՄ ՏԱՆ ՎԱՐՁԸ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՅՐԸ ՀԱԶԻՎ Է ՎՃԱՐՈՒՄ

Արխիվ 12-16

 

40.000 ԴՐԱՄ ՏԱՆ ՎԱՐՁԸ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՅՐԸ ՀԱԶԻՎ Է ՎՃԱՐՈՒՄ

 


Շենգավիթ համայնքի  հանրակացարաններից մեկում  վարձով բնակվում  է Դարեջան Մնացականյանն իր 8-ամյա  առողջական խնդիրներ ունեցող դստեր հետ:

«Իրավունքի» հետ զրույցում  տիկին Մնացականյանն ասաց, որ  մեծ դժվարությամբ է վճարում 40.000 դրամը, քանի որ տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս է աշխատում. «Ձախ աչքս վիրահատման կարիք ունի, ինձ անհագստացնում է, ցավեր եմ ունենում, որի պատճառով էլ  տարվա  ընթացքում մի քանի ամիս եմ կարողանում աշխատել: Զեյթունի աչքի հիվանդանոցում հերթագրել էին վիրահատության համար, երբ գնացի, ասացին` ակցիան ավարտվել է: Բայց դա ակցիայի հետ կապ չուներ: Գիշերվա ժամերին չեմ կարողանում տանից դուրս գալ»:

Սակայն տիկնոջը իր առողջական խնդրից ավելի մտահոգում է դստեր`Էլեն Մնացականյանի առողջական վիճակը. «Աղջիկս էպիլեպսիայով հիվանդ է, ունի մտավոր խնդիրներ, որոնց պատճառով էլ երեխաս Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում է սովորում, բայց չեմ ցանկանում, որ նա այնտեղ մնա, քանի որ առաջընթաց չեմ նկատում»:

Տիկին Դարեջանի խոսքով`ոչ բոլորն են իր դստերը նորմալ ընդունում. շատերը ծիծաղում են, կոպտում, անլուրջ են վերաբերվում երեխային: «Վախենում եմ երեխաս հանրակրթական դպրոցում  սովորելիս չկարողանա հարմարվել նոր շրջապատին»,- ասաց մեր զրուցակիցը:

Երեխան հիմա Արաբկիր բժշկական կենտրոնից դեղորայք է ստանում, բայց դեղերը մոր խոսքով չեն օգնում: 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ