Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՑ ԴԵՌ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Արխիվ 12-16

ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՑ ԴԵՌ  ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ


Մեր ընթերցողները կհիշեն, որ օրեր առաջ Իրավունքը  ներկայացրել էր «Հանս քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում հայտնված հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Մելոյանի կյանքի պատմությունը: Այսօր  հիմնադրամի հոգեբան Համլետ Հովհաննիսյանն Իրավունքի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկին հետ են վերադարձրել նրա բնակարան, որը  ցանկանում էին սեփականաշնորհել Սամվելի քույրերը: «Այդ տունը պատկանում է նաև Սամվելին: ԱԻՆ-ից մեզ ասացին, որ եթե պետք լինի, ոստիկանների օգնությամբ  տուն ներս կմտնենք: Եթե ազատամարտիկը խնդիր ունենա, կարող է զանգահարել մեր իրավաբանին: Բայց դեռ արձագանք չկա: մենք վաղը ԱԻՆ կզանգահարենք` իմանալու`ինչով ավարտվեց այդ պատմությունը: Երևի  Սամվելն ու ազգականներն իրար հետ լեզու են գտել»,- ասաց պրն Հովհաննիսյանը:

Հոգեբանի խոսքով` հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը  կապ է հաստատել Օվիրի հետ` նրան իր տանը լուսանկարելու և անձնագրի խնդիրը լուծելու համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ