Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱՆՕԹԵՎԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ, ԲԱՅՑ… ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՆՕԹԵՎԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ  ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ  ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ,

ԲԱՅՑ…  ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ազատամարտիկ Արսեն Օհանյանը արդեն մեկ տարի  է, գտնվում է «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում: Արցախյան շարժումը սկսելուն պես Արսենը ինքնակամ մեկնել է ռազմճակատ և մինչև 1995 թվականը կռվել է իր խոսով ասած «ստալիշնի պոլկում». «Եղել եմ Շահումյանից մինչև Արծվաշեն, Քարվաճառի ազատագրմանն եմ մասնակցել»:

Պատերազմի ավարտից հետո ազատամարտիկը երբեք չի դիմել որևէ պետական կառույցի իրեն աջակցելու համար: Նախընտրել է իր ուժերով  օրվա հացը  վաստակել: «Ավտոբուսի վարորդ եմ աշխատել, գումարս հերիքել է, վարձով եմ ապրել, սակայն օրերից մի օր  ինքնազգացողությունս վատացել է. դիսպեչերս ինձ  տարավ հիվանդանոց: Մոտս թոքային անբավարարվածություն հայտնաբերվեց: Թոքերիս մեջ  ջուր է հավաքվում, նաև գրիժա ունեմ»,- ասաց Արսեն Օհանյանը:

Քանի որ ազատամարտիկը մանկատան սան է, հարազատներ չունի, հիվանդանոցից հետո տեղափոխեցին անօթևանների կենտրոն: Չնայած առկա դժվարություններին, ազատամարտիկը պատրաստ է  պատերազմի դեպքում նորից  պաշտպանել հայրենիքը:

«Իրավունքի» հետ զրույցում հիմնադրամի հոգեբան Համլետ Հովհաննիսյանն էլ  ասաց, որ Արսենին պետք է տեղավորեն որևէ խնամքի կենտրոն, պարզապես հիմա տեղ չկա:

Մանրամասները` տեսանյութում:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ