Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

Քյարամի պրոսպեկտից մինչև Էլիքսիրի կախարդական հեղուկ. ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ- ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ 75 տարեկան

Արխիվ 12-16

Քյարամի պրոսպեկտից մինչև Էլիքսիրի կախարդական հեղուկ. ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-

ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ  75 տարեկան է

 

Ինչպես  վաղօրոք տեղեկացրել էր  «Իրավունքը», այսօր  մեծ գիտնական, քիմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի և բնության ու հասաակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ տարեդարձն է: Լրացավ   ականավոր գիտնականի 75-ամակը: Այդ առթիվ այսօր առնո Բաբաջանյանի համերգասահում տեղի ունեցավ հոբելյանական երեկո գիտնականի 75 ամյակի առթիվ: Շնորհավորելու էին եկել ոչ միայն ՌԱՖԱՅԵԼ ԳԵՂԱՄԻ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ մտերիմներն ու հարազատները, այլև մեծանուն արվեստագետներ, պաշտոնյաներ, գիտական ոլորտի ճանաչված դեմքեր:

Ռ. Մելիք-Օհանջանյանին շնորհավորելու էին եկել նաև Իսպանիայիթագավորականա ակադեմիայի անդամ Բ. Ռիբաս Օզոնասը եւ ճապոնացի մեծ գիտնական Տադաշի Գոյինոն, որի հետ երկար ժամանակ աշխատել է հայ գիտնականը: «Նա ինձ համար ոչ միայն գործընկեր է, այլև  հարազատ մարդ, ես նրան հոր նման եմ ընկալում»,- անկեղծացավ Տ. Գոյինոն:

Մեծ գիտնականին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Մեծ գիտնականը  նվերների ու անակնկալների պակաս չունեցավ. Էլիքսիրի կախարդական  հեղուկից մինչև գիտնականի դիմանկարն ու Վրաստանի պողոտաներից մեկի( քյարամի պրոսպեկտ) պատկերող կտավներ ու շքանշաններ:

Սոնա Դավթյան

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ