Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

23-ԱՄՅԱ ԱՆԵՐՁԱԳԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է 29-ԱՄՅԱ ՓԵՍԱՅԻՆ

Արխիվ 12-16

23-ԱՄՅԱ ԱՆԵՐՁԱԳԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է 29-ԱՄՅԱ ՓԵՍԱՅԻՆ

Հուլիսի 30-ին` ժամը 22.25-ին, ՙԱբովյան՚ բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակային վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արամուս գյուղի բնակիչ, 29-ամյա Պետրոսը, ով, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալ: Հետագայում պարզվել է, որ նույն օրը Արամուս գյուղում վիճաբանության ժամանակ Պետրոսին դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նարեկը: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Արամուսի գյուղապետ պարոն Նիկողոսյանը.
ՙԱներձագ ու փեսա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ : Վերջիններս վեճով չեն բավարարվել, եւ սկսել են միմյանց հայհոյել, վերջում էլ աներձագը դանակահարել է փեսային՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ