Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ.ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏԻԿՆԵՐ

Արխիվ 12-16

ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ  ԿՈՂՔԻՆ ԵՆՔ.ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏԻԿՆԵՐ

«Անկախության բանակ» միավորման անդամները ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի աջակցությամբ  այսօր այցելեցին Մուրացանի զինվորական հոսպիտալում գտնվող  այն զինվորներին, որոնք վիրավորվել էին հուլիսի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Այս մասին «Իրավունքին» հայտնեց անկախության բանակի անդամ, ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո):

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

Ազատամարտիկը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ իրենց այցելության  նպատակը մեկն է`ոգևորել մեր զինվորներին. «Թող մեր տղերքն իմանան, որ իրենք մենակ չեն, մենք իրենց կողքին ենք: Եկել ենք նրանց դուխ տալու»:

Անկախության բանակի անդամների հետ զինվորներին տեսակցելու էր եկել նաև Արցախյան ազատամարտի 500 մահապարտներից մեկը`Աղասի Կարապետյանը: Վերջինս  մեզ հետ զրույցում ասաց, որ թշնամու էությունը չի փոխվել. նա խաղաղություն չի ցանկանում: «Մենք պատրաստ ենք նորից  հայրենիքը պաշտպանելու, դաս տալու թշնամուն, միայն թե հրաման -լինի»,-ասաց պրն Կարապետյանը:

Ազատամարտիկները  շնորհակալություն հայտնեցին նաև հոսպիտալի բժշկական անձնակազմին զինվորներին ջերմ ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ