Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ ՀՈՍՊԻՏԱԼԻՑ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ

Արխիվ 12-16

ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԸ ՀՈՍՊԻՏԱԼԻՑ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ


«Իրավունքի» հավաստի տեղեկություններով Քարվաճառի բնակչուհի Կարինե Դավթյանը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից դուրս է գրվել: Տեղեկությունը հաստատեցին զինվորական հոսպիտալից`ասելով, որ Կ.Դավթյանը նախընտրել է տնային պայմաններում բուժումը շարունակել: Չնայած, որ զինծառայողի կինը հոսպիտալից դուրս է գրվել, բայց շարունակում է լինել բժիշկների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ Հուլիսի 11-ին Քարվաճառի տարածք էր ներթափանցել հակառակորդի դիվերսիոն խումբ: Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողության ընթացքում`փոխհրաձգության ժամանակ, սպանվել էր 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանը և վիրավորվել մեկ այլ զինծառայողի կին՝ 37-ամյա Կարինե Դավթյանը։

Ինչ վերաբերում է հուլիսի 31-ին Ադրբեջանի կազմակերպած դիվերսիայի հետևանքով վիրավորված և հոսպիտալ տեղափոխված զինվորներին, ապա նրանք շարունակում են ապաքինվել, կա դրական դինամիկա:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ