Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԱԽՄԱԽ ՄԱՐԴ ՉԿԱ, ՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԼԻՐԸ ԳՆԻ

Արխիվ 12-16

ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԱԽՄԱԽ ՄԱՐԴ ՉԿԱ, ՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԼԻՐԸ ԳՆԻ

 

Օգոստոսի մեկին արդեն վեցերորդ անգամ  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դրվեց աճուրդի: Այս անգամ ըստ օրենքի վաճառքը տեղի կունենա աճուրդի եղանակով և նախորդ գնից 10 տոկոս զեղչով՝ 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամ:

«Իրավունքի» հետ զրույցում  մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասաց, որ այս անգամ էլ համալիրը չեն գնելու. «Ոչ մի խելամիտ անձնավորություն չի մասնակցի այս աճուրդին, քանի որ հասկանում է` աճուրդի հետ կապված կա 6-7 հայց»:

Ինչ վերաբերում է  10 տոկոս զեղչով  համալիրը աճուրդի հանելուն, ապա դա  օրինաչափ է. «Նորմալ չէ այն, ինչ եղել է աճուրդային  գործընթացում: Կառույցի գնահատումը տեղի է ունեցել խայտառակ ձևով: Նշված չէ, որ կառույցը նաև պատմամշակութային նշանակություն ունի»:

Անդրադառնալով համալիրում մնացած աշխատակիցների անձնական գույքին`Կորյուն Գրիգորյանն ասաց, որ  դեռ պարզ չէ` կկարողանա՞ն  վերցնել իրենց  գույքը: « Բաներ կան, որ գույքագրված չեն, բայց համալիրի ներսում են: Եթե վաղն ինչ-որ բան կորի, չես կարող ինչ-որ բան ապացուցել»,-մանրամասնեց Կորյուն Գրիգորյանը:

Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատուն  վստահեցնում է` իրենք դիմելու են եվրադատարան և հասնելու են հաջողության:

Կարեն Դեմիրճյանի մտերիմ ընկեր, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում  ասաց, որ համոզված է`համալիրը գնորդ չի ունենալու, իսկ եթե անգամ ունենա, ապա չի բացառվում, որ «այդ ախմախը այն վերածի ավտոշուկայի»: «Այս երկրում  հիմար մարդ չկա, որ գնի այդ կառույցը, քանի դա բիզնեսի տեսանկյունից իրեն չի արդարացնելու: ԲԱՄՕ-ի տղաները մարդասիրական քայլ արեցին, որ գնեցին կառույցը և այն վերանորոգեցին: Լավ կլիներ, որ ԲԱՄՕ-ի  սեփականատերերին աջակցեն վարկը մարելու  համար»,- ասաց քանդակագործը`հավելելով. «Եթե Կարեն Դեմիրճյանը ողջ լիներ, թույլ չէր տա, որ համալիրը վաճառվի»:

Սոնա Դավթյան




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ