Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՀՀ-Ի` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀՀ-Ի՝ ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ադրբեջանահայերի ասամբելայի նախագահ Գրիգորի Այվազյանն այսօր հայտարարել է. «Եթե պատերազմ, ապա այսօր քանի որ Հայաստանը հիմա ռազմական առումով լավ վիճակում է: Մենք պետք է ռազմական դրություն մտցնենք և զինակոչ հայտարարենք»:

«Իրավունքի» այն դիտարկմանը, որ պատերազմ ցանկանում է միայն Ադրբեջանը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ը հարցի միայն խաղաղ լուծման տարբերակ է առաջ քաշում, բացի այդ՝ խոշոր խաղացողներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային ևս ձեռնտու չէ  պատերազմը, Այվազյանն այսպես պատասխանեց. «Կարիք չկա պատերազմ հայտարարել: Ադրբեջանն իր գործողություններով արդեն պատերազմ սկսեց: Հայաստանը ակտիվ ինքնապաշտպանություն պետք է  սկսի»:

Ադրբեջանահայերի ասամբելայի նախագահի խոսքով՝ որոշ գերտերություններ կանգնած են Ադրբեջանի թիկունքին, նրանք են հրահրել Բաքվին, Ուկրաինայում ստեղծել քաոսային իրավիճակը: «Հայաստանը, եթե վերջնական ինտեգրվի ԵՏՄ-ին, և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա պատերազմը կլինի Ռուսաստանի դեմ»,- մանրամասնեց Այվազյանը՝հավելելով, որ Ադրբեջանը փորձում է դանդաղեցնել Հայաստանի՝ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը:

Սակայն ԵՏՄ-ին անդամակցելը չի նշանակում, որ «Մենք մեր տանը նստած, պաշտոններ զբաղեցնելով, ջիպերի մեջ ֆռֆռալով, պիտի հույսներս դնենք ռուսների վրա և մտածենք՝նրանք են պաշտպանելու մեր հողը: Մենք մեր հույսը մեզ վրա պետք է  դնենք»-եզրափակեց Գրիգորի Այվազյանը:

Մանրամասները՝տեսանյութում


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ