Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՆԱՏՕ-ն եվ ՄԱԿ-ը մտավախություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Արխիվ 12-16

ՆԱՏՕ-ն եվ ՄԱԿ-ը մտավախություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

 

ՆԱՏՕ-ն մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ  ղարաբաղյան հակամարտության լարվածության սաստկացման համար: «Լարվածության սրացումը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար  : Կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն` վերացնելու ստեղծված լարվածությունը», – այսօր հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ- ի ներկայացուցիչ  Վիլյամ Լահուն: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ – ի դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ  անփոփոխ է մնում, հայտնել է Ինտերֆաքսը: Մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում  ռազմական գործողությունների վերսկսման  վերաբերյալ նաև  ՄԱԿ – ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին հարգել զինադադարի համաձայնագիրը, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ հետագա բռնություններից եւ պարտավորվել  արագ  եւ խաղաղ քաղաքական լուծում  տալ հակամարտությանը: Լեռնային Ղարաբաղի վիճելի կարգավիճակը`  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության արդյունքն է  , որը սկսվել է  80-ականների վերջին եւ տեւել մինչեւ 1994 թ. :Երկու երկրներն էլ  մի քանի տասնամյակ փորձում են  լուծել հակամարտությունը  ԵԱՀԿ Մինսկի խմբի Եռյակի  միջոցով ` Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ: Ընդ որում, վերջին մի քանի օրվա ընթացքում, իրավիճակը հակամարտության գոտում կտրուկ սրացել է:Բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Միայն վերջին օրը Ադրբեջանի զինված ուժերը մոտ 400 անգամ խախտել են  հրադադարի ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի զորքերի շփման գծում : Հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 6500 կրակոց արձակվել, հաղորդում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ կսկսվի օգոստոսի 8 եւ 9: Հանդիպումը տեղի կունենա ռուսական կողմի միջնորդությամբ Սոչիում: Պետությունների ղեկավարները կարծում են, որ նրանք կկարողանան գտնել «խնդրի խաղաղ կարգավորման բանալին»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ