Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԲԱՑԻ ՋԵՐՄՈՒԿԻՑ ՈՒ ԾԻՐԱՆԻՑ՝ ՆԱԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Արխիվ 12-16

ԲԱՑԻ ՋԵՐՄՈՒԿԻՑ ՈՒ ԾԻՐԱՆԻՑ՝ ՆԱԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ

ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

«Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ  օգոստոսի վերջին նախատեսվում է  հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝քննարկելու գործարանի հետագա ճակատագիրը, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերի հարցը:

Հրաչ Թադևոսյանի խոսքով՝  իրենք  մոտ 15-16 ամսվա աշխատավարձ ունեն ստանալու. «40-50 օրը մեկ մի ամսվա աշխատավարձը տալիս են»:

Նաիրիտցիները նոր կառավարության ու վարչապետի հետ հույս են կապում. «Մեր նպատակը մեկն է, որ գործարանն աշխատի: Ի վերջո,  մեր երկրին, բացի ջերմուկից ու ծիրանից, արտադրություն է պետք, որ զարգանա տնտեսությունը, երկիրն էլ առաջ գնա»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ