Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ԱՅՆ, ԻՆՉ ԱՐԵՑ ԱՄՆ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ, ՓՈՐՁՈՒՄ Է ԱՆԵԼ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ՈՒԿՐԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ

Արխիվ 12-16

ԱՅՆ, ԻՆՉ ԱՐԵՑ  ԱՄՆ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ,  ՓՈՐՁՈՒՄ Է ԱՆԵԼ  ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ.

ՈՒԿՐԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ


Դոնեցկի և Լուգանսի  ներկայացուցիչները ցանկանում են  ինքնորոշվել և անկախանալ,  իսկ Ուկրաինայի իշխանությունները՝ խունտան, դրան խոչընդոտում   է՝այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում հայտարարեց  Ուկրաինայի հասարակական-քաղաքական գործիչ, «քաղաքացիական միություն միջազգային» հասարակական կազմակերպության  նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Այն, ինչ արեց  ԱՄՆ-ն Ուկրաինայում,  փորձում է անել  կովկասյան երկրներում. «Միացյալ Նահանգները ցանկանում են  կովկասյան երկրներում տիրող իշխանություններին փոխարինել  իրենց մարդկանցով»:

Մարտիրոսյանի խոսքով եթե Ադրբեջանում մայդան արվի դեմոկրատական փոփոխությունների անվան տակ, ապա կկարողանան Բաքվում իրենց մարդկանց բերել իշխանության գլուխ՝Հայաստանի հետ պատերազմելու համար այն դեպքում, երբ Ալիևին հիմա պատերազմ պետք չէ:

Անդրադառնալով Դոնցեկում և Լուգանսկում տիրող իրավիճակին՝ Ուկրաինայի հասարակական-քաղաքական գործչի խոսքով՝ այդ երկու շրջանները գտնվում են այն վիճակում, որում գտնվում էր Արցախը 1988-ից հետո, երբ պայքարում էր իր անկախության համար

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ժողովուրդը պայքարում էր օլիգարխիկ իշխանության դեմ, բայց նոր իշխանությունները ևս  օլիգարխիկ բնույթ ունեն:

Տեղի իշխանությունները կոշտ վերաբերմունք ունեն այն  լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ, որոնք չեն ընդունում իշխող ռեժիմը:

Ինչպիսի վերաբերմունք ունի  Ուկրաինայի հայկական  համայնքը  այնտեղ ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ: «Հայկական համայնքը  չեզոք, ապաքաղաքական վիճակում է, բայց, ցավոք, մայդանում զոհերի թվում  եղել են նաև հայեր»:

Սոնա Դավթյան


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ