Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՒՆԻ ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ»

Արխիվ 12-16

«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՒՆԻ ԱՃԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ»


Ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի արտագաղթը  ոչ միայն Հայաստանի համար է  մեծ խնդիր, այլեւ` ամբողջ աշխարհի:  Տնտեսագետի տվյալներով 2013 թվականին ամբողջ աշխարհում եղել են 231 մլն արտագաղթող, այդ  հոսքի մեջ մտնում է նաեւ Հայաստանը: «Ամբողջ աշխարհում արտագաղթը ունի աճի միտումներ, եթե 2000-2010 թվականներին արտագաղթողների թիվը  եղել է 4,6 տոկոս, այժմ այն կազմում է մոտավորապես 3, 6 տոկոս, այսինքն`համաշխարհային արտագաղթի միտումները չեն կարող չառնչվել Հայաստանի հետ: Այդ ամենը պետք է պատկերացնել զարգացած եւ զագացող երկրների պարագայում, մենք դասվում ենք զարգացած երկրների շարքում եւ բնականաբար ցանկացած զարգացած երկիր Հայաստանի համար այդ տեսանկյունից նպաստում է  արտագաղթին»,-նշեց ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Տնտեսագետի խոսքով`խնդիրն այն է, որ հայերը զարգացած երկրից արտագաղթում են զարգացող երկիր: Եթե հնարվոր չէ լուծել այդ խնդիրը, ապա անհրաժշտ է գոնե արտագաղթողների ներուժն օգտագործել Հայաստանի համար: «Երբ Հայաստանից մենում են այլ երկիր, բարենպաստ պայմանների դեպքում մեկնողները եւս նպաստում են, որպեսզի իրենց ծանոթները եւ բարեկամները եւս արտագաղթեն`ազատելով նրանց այստեղ գումար ուղարկելու հնարավորությունից»,-շեշտեց Վ.Խաչատրյանը:

Արտագաղթը դիտարկելով մարզերի զարգացվածության աստիճանով` նա ընդգծեց, որ պետք է փոխվի հետեւյալ պատկերը`ըստ առաջնայնության կոնկրետ մարզի վերաբերյալ պետք է մշակվի քաղաքականություն, այսինքն` պետության ուշադրության կենտրոնում պետք է լինի այն մարզը, որտեղից արտագաղթի հոսքը ավելի մեծ է: Տնտեսագետը նկատեց,որ  խնդիր է նաեւ այն,  որ մարդկանց մոտ նվազել է պայքարելու ձգտումը`նրանք հրաժարվում են խնդիրը տեղում լուծել եւ միգրանտ դառնալով փորձում են լուծել այդ խնդիրը: Ցավոք օտար երկրում նրանք կրկին բախվում են նույն խնդրին. «Ցանկացած արտագաղթող պետք է գիտակցի, որ մեկնելով երկրից նա իր սեփական երկրում կորցնում է իր դիրքը»,-եզրափակեց Վիլեն Խաչատրյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ