Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԼԻՆԻ. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԼԻՆԻ. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԳԵՏ

Ուկրաինայի քաղաքագետ Արմեն Մարտիրոսյանից այսօր «Իրավունքը» պարզեց՝ հնարավոր է Հայաստանում մայդան  լինի, եթե հաշվի առնենք, որ երկրում կան սոցիալ- տնտեսական խնդիրներ և ժողովրդի դժգոհություն: «Կարծում եմ՝մայդան չի լինի, քանի որ ամերիկացները, եթե ինչ-որ բան որոշած լինեին, նրանք դա կյանքի կկոչեին: Բայց նրանք պատրաստվում են մայդան կազմակերպել»,- պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը՝հավելելով, որ այս հարցում ԱՄՆ-ին  օգնում են  հայ հասարակական այն կազմակերպությունները, որոնք սնվում են դրսից:

Մայդանից խուսափելու համար, ըստ մեր զրուցակցի,անհրաժեշտ է  հասարակությանը տեղեկացնել մայդանի հետևանքների մասին: «Իշխանություններին փոխելով՝ ոչնչի չեք հասնի: Ով էլ որ գա, նա ինքնուրույն չի կարողանալու երկիրը կառավարել, լինելու է ԱՄՆ-ի ենթակայության տակ»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ